Նոր «Թվին Փիքս»-ում կհայտնվեն Մոնիկա Բելուչին եւ Թիմ Ռոթը
LIFEShowtime հեռուստաալիքը հրապարակել Է այն դերասանների ցուցակը, ովքեր նկարահանվել են «Թվին Փիքս» վերածնված սերիալի նոր սեզոնում: Նախագծի 217 մասնակիցների թվում են Մոնիկա Բելուչին եւ Թիմ Ռոթը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Նոր դրվագների պրեմիերան կկայանա 2017 թվականին:
Սերիալում առաջին անգամ կխաղան նաեւ Նաոմի Ուոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը, Էշլի Ջադը, Էդդի Վեդերը եւ Թրենթ Ռեզնորը:
Իրենց դերերին կվերադառնան այն դերասաններից մի քանիսը, որոնք նկարահանվել են «Թվին Փիքս»-ի առաջին երկու սեզոններում՝ Դեւիդ Դուխովնին, Քայլ Մաքլահլենը, Շերիլ Լին, Դեւիդ Փաթրիկ Քելինը եւ Շերիլին Ֆենը:
Նոր «Թվին Փիքս»-ը, որը նկարահանում Է Դեւիդ Լինչը, օրիգինալ սերիալի շարունակությունն Է եւ, ինչպես ընդգծում են պրոդյուսերները, նրա երրորդ սեզոնն Է (նախորդի ցուցադրությունն ավարտվել Է 1991 թվականին):
«Թվին Փիքս»-ն ամերիկյան ABC ալիքով ցուցադրվել Է 1990 թվականի ապրիլից: Այն բաղկացած Է 30 սերիայից: Սյուժեն ծավալվում Է դպրոցական Լորա Փալմերի (Շերիլ Լի) սպանության շուրջ, որը հետաքննում Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Դեյլ Քուփերը (Քայլ Մաքլահլեն):



