Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Արմմոնո» փառատոնը կմեկնարկի Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ

CULTURE

«Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը կբացվի դերասան Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ: Ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվելիք թատերական տոնը կցուցադրի 26 ներկայացում:

«Փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է: Կազմակերպիչները բավական հետաքրքիր են դարձրել այն. դրա մասին վկայում են հանրության արձագանքները: Այն յուրաքանչյուր տարի փորձում է մեկ երկրի հետ ծրագիր ներկայացնել. այս տարի փառատոնը կարևորվում է լեհական ծրագրով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալԱրթուր Պողոսյանը:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին էլ ընդգծեց, որ թատերասերները հնարավորություն կունենան դիտել Տադեուշ Ռուժևիչի «Զվարճալի ծերունին» ներկայացումը:

Նախատեսվում է 2 մոնոներկայացման ցուցադրություն Լեհաստանից և մեկ հայ-լեհական համատեղ մոնոներկայացման բեմադրություն-առաջնախաղ («Զվարճալի ծերունին»): Կանցկացվի նաև դասախոսություն՝ նվիրված լեհ հեղինակի կյանքի և ստեղծագործական ժառանգությանը: Բացի այդ, Երևանում բեմադրված հայ-լեհական համատեղ մոնոներկայացումը (բեմադրիչ՝ Հրաչյա Ղազարյան, դերակատար՝ Արա Ասատուրյան) հրավիրված է Վրոցլավ՝ մասնակցելու «Վրոցլավը՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք» նախագծին:

«Մեր հյուրերից ոչ ոք չհրաժարվեց գալ Հայաստան. դա մեզ համար նույնպես կարևոր է: Մենք մեր բոլոր մասնակիցների հետ կգնանք նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս փառատոնն առաջին հերթին հայաստանյան հանդիսատեսի համար է: Բացի լեհական ծրագրից, հատուկ ծրագրով կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին»,-տեղեկացրեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ`ապրիլի 29-ին կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան):  Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացմումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:

«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշչենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):

«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թսեպտեմբերի 24-ինՓառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: 2005թ. «Արմմոնոն» վերանվանվել է և դարձել «Շեքսպիրյան» փառատոնՍակայն բազմաթիվ թատերասերների խնդրանքով ՀՂազանչյանը կրկին վերադարձրեցնախկին անվանումն ու առանձնացրեց «Շեքսպիրյան» փառատոնը: 2009թսկսած՝ մոնոներկայացումների փառատոնը կրեց նախկին անունը՝ «Արմմոնո»: 2009թ.փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրական սահմաններըայն անցկացվեց ոչ միայն մայրաքաղաքումայլև Սյունիքի մարզում: 2009-ից «Արմմոնո» թատերական փա ռատոնի տնօրենը Մարիաննա Մխիթարյանն է

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns