Volkswagen-ը աշխարհի առաջատարն Է դարձել ավտոմոբիլների վաճառքների ցուցանիշով
SOCIETYԳերմանիայի Volkswagen AG ավտոմոբիլային կոնցեռնը 2016 վականի առաջին եռամսյակում աշխարհի առաջատարն Է դարձել ավտոմոբիլների վաճառքների ծավալով՝ առաջ անցնելով Toyota Motor Corp.-ից, որը վերջին չորս տարում գլխավորում Էր աշխարհի խոշորագույն ավտոարտադրողների ցուցակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվար – մարտին Toyota-ի գլոբալ վաճառքները կրճատվել են 2,3 տոկոսով՝ մինչեւ 2,46 միլիոն ավտոմեքենա, Bloomberg գործակալությանը հայտնել Է Ճապոնիայի ընկերության ներկայացուցիչ Կայո Դոյը:
Համեմատության համար նշենք, որ առաջին եռամսյակում Volkswagen-ի համաշխարհային վաճառքներն աճել են 0,8 տոկոսով՝ մինչեւ 2,5 միլիոն ավտոմոբիլ:
General Motors-ն անցյալ եռամսյակում վաճառքները կրճատել Է 2,5 տոկոսով՝ մինչեւ 2,36 միլիոն ավտոմեքենա՝ զբաղեցնելով երրորդ տեղը ավտոմոբիլների իրացման ծավալով:
Փետրվարին Toyota-ն հարկադրված Էր Ճապոնիայում մեկ շաբաթով դադարեցնել հավաքման ձեռնարկությունների աշխատանքը Aichi Steel Corp.ընկերության գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով, որը բաղադրիչներ Է մատակարարում Toyota-ի ավտոմոբիլների համար:
Այս ամսին Ճապոնիայի ավտոարտադրողի առջեւ ծառացել Է նոր խնդիր. Կումամոտոյի պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերը նրան հարկադրել են կանգնեցնել հավաքման գծերը: Ձեռնարկությունների պարապուրդը կհանգեցնի շուրջ 80 հազար ավտոմոբիլների արտադրության կորստի, նշում են ընկերությունում:
Մինչդեռ Volkswagen-ը, որը գտնվում Է «դիզելային սկանդալի» կենտրոնում, հունվար – մարտին Չինաստանում վաճառքներն ավելացրել Է 6,4 տոկոսով, Արեւմտյան Եվրոպայում՝ 3,5 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



