ԻՊ-ն քսանից ավելի դաշտային հրամանատարների Է մահապատժի ենթարկել դասալքության համար
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը քսանից ավելի դաշտային հրամանատարների Է մահապատժի ենթարկել դասալքության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով almasdarnews կայքին:
Ապրիլ ամսվա ընթացքում ԻՊ-ի 21 դաշտային հրամանատարներ մահապատժի են ենթարկել Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը համարվում Է ԻՊ-ի մայրաքաղաքը: Սիրիացի իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն՝ մահապատժի ենթարկվածներից մեկը մարոկոյացի Է: Զինվորական հրամանատարներից մի քանիսը տեղափոխվել են Իրաք:
Մի քանի օր առաջ ԻՊ-ի շուրջ 45 ջիհադականներ մահու չափ սառեցվել Էին սառցարանում Իրաքում մարտադաշտից փախչելու փորձ կատարելու համար: Այնուհետեւ նրանց մարմինները նետել Էին փողոցներում՝ որպես խրատ մնացածներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



