Մեծ Բրիտանիայում շունը երկու շաբաթում գրեթե 400 կմ Է անցել տիրոջը հանդիպելու համար
SOCIETYՇունն օրական 30 կիլոմետր Է հաղթահարել, ոպեսզի հասնի հայրենի ագարակ եւ հանդիպի իր տիրոջ հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Փերո հովվաշունը 390 կիլոմետր ճանապարհ Է անցել՝ իր տիրոջը գտնելու համար: Շունն ավելի վաղ ապրել Է Քամբրիայի կոմսությունում Ալան Ջեյմսի հետ, բայց մարտ ամսին նրան ուղարկել Էին Ուելս: Ծրագրվել Էր, որ քառամյա հովվաշունը ժամանակավորապես օգնի Ջեյմսի բարեկամներին:
Մի օր Ալան Ջեյմսին զանգահարել են եւ ասել, որ շունը գնացել Է արածեցնելու ոչխարներին ու չի վերադարձել: Իսկ երկու շաբաթ Էլ չանցած նա շանը տեսել Է իր տան շեմին: Այդ ընթացքում Փերոն հաղթահարել Է 390 կիլոմետր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



