Պուտինը սխալվում է՝ սպառնալիք դիտելով ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն. Օբամա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Նա նշել է, որ ՌԴ-ի իր պաշտոնակիցը Ռուսաստանի համար բացառիկ սպառնալիք է տեսնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միասնության մեջ, թեեւ նման սպառնալիք չկա:
«Պարոն Պուտինը սովորաբար ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, անդրատլանտյան միասնությունը որպես սպառնալիք է դիտում Ռուսաստանի իշխանությանը: Կարծում եմ նա սխալվում է»,- հայտարարել է Օբաման:
Նա նաեւ ասել է, որ իրեն չի հաջողվել համոզել Պուտինին, որ ուժեղ Ռուսաստանի հետ աշխատող միասնական Եվրոպան «ճիշտ դեղատոմս» է:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



