Ապրիլի 26-ի աստղագուշակ
LIFEԽոյ
Այս օրը Խոյերին թույլ կտա հաջողությամբ ավարտել գործերը, և դեռ ժամանակ կմնա հաղթանակը տոնելու, անձնական կյանքի, հաճույքների համար: Արվածից բարոյական բավարարվածություն ստանալու հետ մեկտեղ հնարավոր է նաև նյութական հաջողություն: Չարժե հետաձգել արտաքինի փոփոխմանն ուղղված միջոցառումները, նորաձև հագուստի գնումը, գեղեցկության սրահ այցելությունը: Հարմար պահ է ռոմանտիկ ժամադրության համար:
Ցուլ
Այսօր լավագույն դրության մեջ կլինեն այն Ցուլերը, որոնք վերջերս չեն վախեցել ռիսկի գնալ, չեն նահանջել դժվարություններից, և, շնորհիվ իրենց համարձակության, կարևոր առաջընթաց են կատարել: Եթե դուք դրանցից եք, մինչ երեկո ձեզ կուղեկցի բարձր տրամադրությունը: Բացառված չէ, որ զգացմունքային լավ ալիքի վրա հասցնեք ևս մի քանի գործ անել: Եթե ժամադրված եք, չարժե վախենալ թեթև էքսպրոմտներից, անսովոր իմիջից:
Երկվորյակ
Երկվորյակների համար ամեն ինչ լավ կդասավորվի: Անհանգստություն առաջացնող սցենարները հաջողությամբ կլուծվեն: Մեծ է հավանականությունը սիրային կամ ամուսնական վեճից, իրավական կոնֆլիկտից, լարված մրցակցային պայքարից հետո հաշտվելու: Եթե թյուրըմբռնում է տեղի ունեցել համախոհների կամ ձեզ համար գրավիչ մարդկանց հետ, այսօր նորից ընկերներ կդառնաք: Օրը հարմար է ժամադրության, երեկույթի համար:
Խեցգետին
Խեցգետիններն իրենց ջանքերից լավ պտուղներ կստանան: Արդյունքներն ավելի բարձր կլինեն, եթե երեկ ամբողջությամբ կենտրոնացել եք տրված առաջադրանքների վրա, չեք վախեցել հավելյալ ծանրաբեռնումներից, ձեր մեջ խիզախություն եք գտել հաղթահարելու վախը և իրատեսորեն նայելու իրերին: Եթե հարաբերությունները հարթ չեն եղել, այսօր ձեզ վրա ավելի բարյացակամ կնայեն գործընկերները, ղեկավարությունը կամ կոնկրետ, ձեզ անհրաժեշտ մարդը:
Առյուծ
Առյուծներին սպասվում է վաստակած պարգևատրում, որն անհրաժեշտ է ընդունել առանց ամաչելու: Հնարավոր է հաղթանակ գործունեության ձեր ընտրած ոլորտում, սիրային հաջողություն: Ուսուցչի դերում հանդես եկող Առյուծներին կուրախացնեն աշակերտները: Հաջողության ակնթարթ է սպասվում դերասաններին, ճանապարհորդներին, արկածներ որոնողներին: Կարող եք հասնել ձեր նպատակին՝ կապված բիզնեսի, լսարանի, ազդեցության ոլորտի ընդլայնման հետ:
Կույս
Կույսերին աստղերը խոստանում են հաջող ելք ճգնաժամից: Եթե ձեռքերը ծալած չեք նստել և պայքարել եք հանգամանքների դեմ, կարող եք ոչ միայն հավասարեցնել իրավիճակը, այլև անսպասելի բոնուս ստանալ, հաճելի բացահայտում անել: Չնայած դրական մթնոլորտին՝ ուժերը շատ չեն լինի՝ հատկապես, եթե սթրես եք տարել: Ավելի լավ է նոր գործեր չձեռնարկել, սահմանափակվել մնացած հրատապ առաջադրանքներով կամ իրադարձությունների վերահսկողությամբ:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ չի տրվում վախենալ գործի արդյունքի համար: Որքան դժվար և սարսափելի էլ չթվան խոչընդոտները, այսօր դրանք կհաղթահարվեն և բարեհաջող կերպով կմոռացվեն: Բացի խնդիրները հարթելուց և հավասարակշռությունը վերականգնելուց՝ հավելյալ հաճույք, անսպասելի շահույթ կստանաք: Հնարավոր է հաշտեցում մտերիմ անձնավորության հետ, հանդիպում ընկերոջ հետ, սիրային հափշտակություն: Բացառված չէ, որ ձեզ հյուր կամ ժամադրության հրավիրեն:
Կարիճ
Շատ Կարիճների համար այսօրվա իրադրությունը պտտախաղ է հիշեցնում, քանզի իրադարձությունների ելքը նախապես կանխորոշված չէ: Եթե ձեր հաշվարկները և ինտուիտիվ ենթադրությունները ճիշտ դուրս գան, անհանգստություններից և արկածներից հետո կստանաք այն, ինչի հույսն ունեիք: Անհաջողության դեպքում ձեզ սպասվում է կողմնակի բոնուս, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի աշխատանքում կամ բյուջեի օպտիմալացման հարցում:
Աղեղնավոր
Աղեղնավորների հավատարիմ ուղեկիցն այսօր կլինի բախտը: Այն հաջողությամբ կլրացնի ձեր ջանքերը, իսկ տհաճության դեպքում կապահովի հավասարակշռության արագ վերականգնում: Գործողությունների համար շարժառիթ կարող են դառնալ ոչ միայն պարտքը, վախը կամ անհրաժեշտությունը: Հավելյալ էներգիա կհաղորդի ստեղծագործական պոռթկումը, սիրային ոգևորությունը: Դժվար պահին ձեզ կարող են ոգեպնդել ընկերները, երեխաները, սիրելի անձնավորությունը:
Այծեղջյուր
Ամենադժվարին պահն այսօր Այծեղջյուրների համար անցյալում կմնա: Որոշ իրադարձությունների ընթացք ձեզ կարող է անհավանական, զարմանալի թվալ: Այն, ինչից հոգու խորքում վախենում էիք, կարող է տեղի չունենալ կամ այնքան սարսափելի չլինել: Ամեն դեպքում, աստղերը խորհուրդ չեն տալիս վերջին սցենարներն առանց վերահսկողության թողնել. այս կամ այն տեսքով իրավիճակը կարող է կրկնվել: Այսօրվա համար չարժե նոր պատասխանատու քայլեր ձեռնարկել:
Ջրհոս
Ջրհոսների մեծամասնության համար օրը դրական կլինի: Ջանքերը կտան անհրաժեշտ արդյունքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք համատեղ էին, թե միայնակ: Սխալների վերացումը նոր հեռանկարներ կբացի և ևս մեկ քայլով կմոտեցնի ձեզ հեռավոր, բայց լիովին իրական նպատակին: Հիանալի օր է կոլեկտիվ կամ անհատական ստեղծագործության, ընկերական շրջապատում հանդիպումների համար: Ավելի լավ է չհետաձգել հաճելի զբաղմունքները, օգտվել հաջող պահից:
Ձկներ
Ձկները կարող են անսպասելի արդյունք ստանալ, որը ոչ մի կերպ չէին կարող կանխատեսել: Հենց դա նրանց կհամոզի չհանձնվել և շարունակել պայքարը: Բացառված չէ ինքնաբերական հաճելի ձեռքբերումը, խնդրի մասնակի լուծումը: Հնարավոր է օգնություն նոր աղբյուրից: Հնարավոր է թարմ հայացք ձեզ անհանգստացնող նրբությունների վրա, որը զգալիորեն կփոխի դեպքերի նկատմամբ ձեր վերաբերմունքը, սակայն գործողություններում չարժե շտապել:



