Լեհաստանի նախագահ. Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության
INTERNATIONAL NEWSԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության: Այս մասին հաղորդում է «Լեհաստանի ռադիոն»:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ գործողություններ են ձեռնարկում ռուսական իշխանությունները, եւ որ Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության: Մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2008 թվականին, գիտենք, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, իկ վերջերս՝ նաեւ Բալթիկ ծովում՝ ռուսական օդանավերի մասնակցությամբ»,- հայտարարել է Դուդան:
Ըստ Gazeta-ի, նա նշել է, որ «անվտանգության, հրամանատարության համակարգված աշխատանքի հարցերը, ինչպես նաեւ ուժեղ եւ արդյունավետ բանակը կառավարության առաջնահերթություններից են»:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



