Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան համալրվում է նորակոչիկներով
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմաբազայում սկսվել է պարտադիր զինվորական ծառայության մեկնած զինծառայողների ծրագրված փոխարինումը: Վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ապրիլի 25-ին ռուսական զորամասերից և ուսումնական կենտրոններից առաջին հերթափոխն է ժամանել Գյումրու կայազոր:
Զինվորների և սպաների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվել է քաղավիացիոն թռիչքների միջոցով: Բոլոր զինծառայողներին տրվել են հայկական կապի օպերատորների սիմ քարտեր, որպեսզի կապը հարազատների հետ չընդհատվի ծառայության ընթացքում:
Երեք ամսվա ընթացքում Հայաստանից շուրջ 2000 զինծառայողներ կհեռանան՝ ծառայությունը Հարավային ռազմական շրջանում շարունակելու կամ ավարտելու համար, որից հետո կհամալրեն պահեստազորի շարքերը: Հայաստան ժամանած զինծառայողները տեղաբաշխվելու են Գյումրու և Երևանի կայազորերում:
«Արմենպրես»-ը հայտնում է նաև, որ օտարերկրյա ռազմակայաններում ծառայության անցած ռուս զինծառայողների ընտրությունը կատարվում է ռուսական զինվորական միավորումներում և կրթական կենտրոններում նշանակված հանձնախմբերի կողմից: Թեկնածուների առաջնային պատրաստվածության չափորոշիչներն են հոգեբանական-հոգեկան, ֆիզիկական և պրոֆեսիոնալ բարձր որակները:
Զորամաս տեղափոխվելուց հետո հավատացյալ զինծառայողների հետ շփվելու է հոգևորականը: Անձնակազմի հետ աշխատող մասնագետները նորեկներին ծանոթացնելու են զորամասի կյանքին և տարածաշրջանի ավանդույթներին:
Երկշաբաթյա հարմարվողականության շրջանում բարձրլեռնային և տաք կլիմայի հետ կապված բժիշկները մշտապես հետազոտելու են նորակոչիկներին, ովքեր պետք է հանձնեն նաև հատուկ անալիզներ և ստանան սեզոնային իմունային պատվաստումներ:
Զինծառայողների ռոտացիայի ընթացքում ռուսական ռազմակայանների անձնակազմի քանակը Հայաստանում փոփոխության չի ենթարկվելու:



