Անհայտ կորած Boeing-ը միտումնավոր փոխել է երթուղին.ԱՄՆ հատուկ ծառայություններ
SOCIETYԱմերիկյան հատուկ ծառայությունները, որոնք ուսումնասիրել են մալայզիական Boeing-ի անհետացման հանգամանքները, հայտարարել են, որ, ամենայն հավանականությամբ, պատճառն օդաչուների խցիկում երթուղու միտումնավոր փոփոխումն է: Այդ տարբերակը հիմնված է արբանյակային նկարահանումների և այլ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների վրա:
«Այլ տեղեկության բացակայության արդյունքում վերլուծաբանները եկել են առավել հավանական եզրակացության, որ օդաչուների խցիկում ինչ-որ մեկը միտումնավոր փոխել է ինքնաթիռի երթուղին՝ Ինդոնեզիայի տարածքով դեպի Հնդկական օվկիանոսի հարավ»,- հայտնել է CNN հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող Մալազիայի ավիաուղիների Boeing-ի հետ կապն անհետացել է 2014 թ. մարտի 8-ին, մեկնումից երկու ժամ անց: Օդանավում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում:



