Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ցեղասպանության տարելիցին Սանկտ-Պետերբուրգում հիշատակի միջոցառումներ են իրականացվել

SOCIETY

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ Սանկտ-Պետերբուրգում կայացել են մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանից, ապրիլի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում Սանկտ Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարության նախաձեռնությամբ և ՀՀ գլխավոր հյուպա տոսության աջակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան «Ռուսաստանն ընդդեմ ահաբեկչության, ցեղասպանության և ֆաշիզմի» խորագրով: Ժողովին մի շարք հարցերի հետ քննարկվել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական վերջին գործողությունները:

Կլոր-սեղանին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական, սիրիական, եզդիական և այլ համայնքային  կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ և Սանկտ-Պետերբուրգի բուհերի դասախոսներ:     

Ապրիլի 22-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում «Հայաստանի նկարիչների կենտրոնի» մասնակցությամբ բացվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված էին աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ նկարիչների աշխատանքներ: Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության ներկայացուցիչներ, հավատարմագրված դիվանագետներ, ՌԴ մշակությանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում նշեց, որ  ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի կողմից  իրականացրած  ցեղասպան գործողությունները ոչ միայն հայ ազգի այլև դրա մշակութային ժառանգության ոչնչացման նպատակ են հետապնդել: Ելույթ ունեցան նաև Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի Կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Մարկովը և հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Ապրիլի 24-ին առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Վասիսլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:

Այնուհետև Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման արարողություն, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով և  մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք:

Հանրահավաքին  ելույթներով  հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հույների, հրեաների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:

Իր ելույթում Հրայր Կարապետյանը նշեց, որ Թուրքիան շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու տարբերակը: Պատահական չէ, որ քառօրյա պատերազմում թուրք-ազերները նույն դաժանություններն ու վանդալիզմն էին կատարում, ինչ կատարվում էր 1915թ. ցեղասպանության օրերին հայերի հանդեպ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League