Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Քլունին ստիպեց աշխարհին խոսել հայերի ձայնով. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

SOCIETY

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 24-ին իրականացված «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The New York Time s-ը նշել է, որ Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն արժանաժել է առաջին մրցանակին: «Մրցանակը ստեղծվել է ի հիշատակ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության»,- գրում է թերթը: Այն ներկայացնում է մրցանակակրի` Բարանկիցեի պատմությունը և նշում, որ բացի ստացած 100 հազար ԱՄՆ դոլարից, 1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի երեք կազմակերպությունների՝ մարդասիրական օգնության, որբերին խնամելու և երեխաների աղքատության դեմ պայքարելու նպատակով: Դրանք են՝ Fondation du Grand-D uc et de La Grande-Duchesse du Luxembourg (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամ), Fondation Jean-François Peterbroeck («Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամ) և Fondation Bridderlech Deelen Luxembourg («Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամ):

Բրիտանական The Telegraph պարբերականը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ Քլունիի հորդորն աշխարհին, որով կոչ էր արել հիշել, որ փախստականները սովորական մարդիկ են` «իմ և ձեզ նման»: «Պարզագույն ճշմարտությունն այն է, որ մենք բոլորս այս գիշեր այստեղ ենք, քանի որ ժամանակին ինչ-որ մեկը բարություն է արել: Մենք բոլորս այն լավ մարդկանց ուսերին ենք, ովքեր չանտեսեցին մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք»,- մեջբերել է լրատվամիջոցը` ներկայացնելով Իռլանդիայից եկած Քլունիների պատմությունը: Պարբերականը գրել է, որ «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողն այն մարդն է, ով 30 հազար մարդ է փրկել:

«Մի անգամ Հիտլերն ասել է. «Սակայն ո՞վ է հիշում հայերին: Պատասխանն է` ամբողջ աշխարհը: Ահա թե ով»,- «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ Ջորջ Քլունիի խոսքերն է մեջբերել The Hollywood Reporter-ը` նշելով, որ հայտնի դերասանն ու գործիչը ողջ աշխարհին հորդորել է ճանաչել հայերի նկատմամբ 1915 թվականին իրականացված կոտորածները որպես Հայոց ցեղասպանություն: Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ ողջ աշխարհում շատ երկրներ են պաշտոնապես 1915-ի դեպքերն անվանել «ցեղասպանություն», սակայն ԱՄՆ-ն դեռ այդ քայլը չի կատարել:  The Hollywood Reporter-ն ընդգծում է, որ այս հարցում մեծ դիմադրություն է ցույց տալիս Թուրքիան:

«Քլունին կարևոր ձայն է դարձել` ի պաշտպանություն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, ի դեպ, չի արել Միացյալ Նահանգները»,- գրում է USA Today լրատվականը` ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողի անձնական պատմությունը:

«Օսկարակիր դերասանը պատմել է իր նախնիների պայքարի պատմությունը, ովքեր 19-րդ դարում հեռացել են Իռլանդիայից, և կոչ արել մարդկանց հավատալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել»,- նման խոսքերով բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դերասան Ջորջ Քլունիի ելույթին: Լրատվամիջոցը ներկայացրել է մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողին: The Giardian-ը պատմել է, որ նախքան երեկոյի արարողությունը` Քլունին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է հուշահամալիր` հարգելու «այն 1 .5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում»: «Մրցանակաբաշխության ժամանակ Քլունին կոչ արեց աշխարհին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- գրել է բրիտանական լրատվամիջոցը:

«Ավրորա» մրցանակաբաշխությանն անդրադարձել է նաև BBC-ն` նշելով, որ դա հումանիտար մրցանակ է` հիմնված Հայոց ցեղասպանության վերապրածների կողմից` ի հիշատակ նրանց, ովքեր փրկել են իրենց:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia