Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին կտեղափոխվեն Թեմզայի ափ
LIFEԲրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի հոլիվուդյան զույգն ամսական 15 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 21,5 հազար դոլար) առանձնատուն Է վարձել Սուրեյում՝ Լոնդոնի արվարձանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Star-ը:
Աստղային զույգի նոր տունը գտնվում Է Թեմզայի ափին: Այն Քենեթ գետի ափի Ռեդինգ քաղաքում Ջորջ եւ Ամալ Քլունիների կալվածքից կատերով 35 րոպեի ճանապարհ Է բաժանում:
Կալվածքում կան ութ ննջասենյակ, երկու լողավազան (ծածկած եւ բաց), սպա-գոտի, տնային կինոդահլիճ, բիլյարդի սենյակ, թենիսի խաղահրապարակ: 1,2 հեկտար տարածքն ունի դեպի գետ տանող իր զառիվայրը:
Զույգը տանը կապրի իր վեց երեխաների հետ, ճշտվում Է հաղորդագրության մեջ:
«Աստղային զույգին դուր Է գալիս, որ հարեւանությամբ կան խաղալիքների շատ խանութներ, եւ որ կալվածքը համեմատաբար հեռու չԷ Լոդոնի կենտրոնական շրջաններից»,- մեջբերում Է հրատարակությունը իրազեկ աղբյուրի խոսքը:
Զույգն առանձնատունը վարձել Է «Պատերազմի մեքենան» ֆիլմում Բրեդի նկարահանվելու ժամանակաշրջանում, ֆիլմ, որը պատմում Է աֆղանական իրադարձությունների մասին: Ֆլիմի բեմադրողը եւ սցենարիստը Դեւիդ Միշոն Է («Ռովեր», «Հեշեր»): Ֆիլմում գլխավոր դերը կկատարի Բրեդ Փիթը: Դերասանը պատրաստվում Է Լոնդոնում նկարահանվել կես տարի:



