Օհայոյում ութ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության վայրում կանեփի տնկադաշտեր են գտել
SOCIETYԱՄՆ-ի Օհայոյի նահանգում ութ հոգուց բաղկացած ընտանիքի սպանության վայրում կանեփի երեք խոշոր տնկավաշտ են գտել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ին այս մասին հաղորդել Է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգի դատախազ Մայք Դեւայնին:
Հանցագործությունն, ինչպես նշել Է Դեւայնը, մանրակրկիտ ծրագրված Է եղել, սակայն առայժմ անհայտ Է, թե դրա հետ կապված Է արդյոք թմրախոտի աճեցումը: Դատախազի խոսքով՝ հետաքննությունը, որին մասնակցում Է շուրջ 100 մարդ, երկար կտեւի:
Մինչդեռ Օհայոյի իշխանությունները նախազգուշացրել են, որ մարդասպանը, հավանաբար, գտնվում Է ազատության մեջ, նա կարող Է զինված լինել եւ վտանգավոր: Հանցագործի մասին տեղեկատվության համար հայտարարվել Է 25 հազար դոլարի պարգեւ:
Ապրիլի 22-ին հայտնի Էր դարձել, որ Օհայոյի նահանգի տներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել Է յոթ մարդ: Հետագայում ոստիկանությունում ճշտել են, որ պատահարի վայրում գտնվել են ութ մարմիններ:
Հանցագործության զոհեր են դարձել մի ընտանիքի անդամներ: Նրանք բոլորն սպանվել են գլխից: Երեք երեխաներ, ներառյալ մի նորածին, ողջ են մնացել:
Հանցագործության դրդապատճառները ՝պարզվում են:
Լուսանկարը` AP



