Ֆրանսիայի խոշոր քաղաքներում անցկացվում են հիշատակի արարողություններ
SOCIETYՖրանսիայի խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մարսելում Ապրիլի 24-ի պողոտայում` Բոմոն հուշարձանի մոտ, հավաքվել է մի քանի հազար մարդ` ինչպես մարսելահայեր, այնպես էլ տեղի հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք իրենց պահանջատիրությունն են արտահայտել` պահանելով միջազգային հանրությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաստատել արդարություն:
Մոնպելյեում տեղի հայությունը ծաղիկներ է խոնարհել հայկական խաչքարի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
Ստրասբուրգի կայարանամերձ հրապարակում ևս մոտ 300 մարդ Հայաստանի ու Արցախի պետական դրոշներով բողոքի ցույց է անցկացրել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



