Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


«Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար. Շառլ Ազնավուր

SOCIETY

Երևանում այսօր կայանալու է «Ավրորա»  առաջին մրցանակաբաշխությունը:  «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:  The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորաե մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։

««Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար»,- auroraprize.com կայքին ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով եկել է Հայաստան՝ մասնակցելու մրցանակի հանձնման արարողությանը:

Մրցանակի մասին Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ   Գարեթ Էվանսը  նշել է. «Ես կարծում եմ, որ սա անչափ յուրահատուկ մրցանակ է, քանի որ այն պատվում է ոչ միայն մարդասիրության գործում ներդրում ունեցած մարդկանց, որպիսիք շատ են աշխարհում, այլ նրանց, ովքեր հսկայական վտանգների են գնացել դա անելու համար։ Եվ իհարկե, նաև պարգևատրում է այն կազմակեպություններին, որոնք կանգնած են եղել այդ ամենի ետևում, ինչը ոչ մի մրցանակ ոչ մի տեղ չի անում։ Իսկ դա արդեն ճանաչման շատ կարեւոր մի ձև է»։

California Courier պարբերականի հրատարակիչ  Հարութ Սասունյանի կարծիքով, «Ավրորա» մրցանակը ստեղծագործական գաղափար էր, նորություն. «Երբ մեկնումեկը մտածում է նորովի և նոր մոտեցում ցուցաբերում խնդիրներին, դա հիացնում է ոչ միայն ուրիշներին, այլև հենց հայերին։ Պետք է ինչ-որ բան վերադարձնել աշխարհին՝ սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է»:
Ըստ ֆրանսահայ դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր  Սերժ Ավետիքյանի, այս քայլը ոչ միայն հետաքրքիր էր, այլև խորհրդաբանորեն բացառիկ։

«Ինչո՞ւ։ Քանի որ երբ տառապանքներ կրած ժողովուրդը կարողանում է վերածնվել եւ ի նշանավորումն իր վերազարթոնքի՝ արդեն ինքն է իր հերթին ինչ-որ բան տալիս այլ տառապյալներին, դա դառնում է կարեւոր ուղերձ նոր սերնդի համար առ այն, որ մենք չենք կառուցում միայն կորուստների վրա։ Մենք գցում ենք նաեւ հաղթանակների հիմքերը»,- ասել է նա։

Լրագրող  Թեդ Քոփելի խոսքով. «Շատ եմ սիրում, երբ ջանքեր են գործադրվում աշխարհի տառապանքների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու համար, սակայն գիտեմ նաև, որ այդ տառապանքը միևնույն է կա և երբեք չի ընդհատվում։ Այստեղ մենք խոսում ենք մասնավորապես Հայաստանի վերաբերյալ, բայց չմոռնանանք, որ արդեն տասը տարի է, ինչ Կոնգոյում պատերազմ է, որին զոհ է գնացել մոտ հինգ միլիոն մարդ։ Մարդկանց մեծամասնությունը գաղափար անգամ չունի սրա մասին։ Այնպես որ ես մի քիչ թերահավատ եմ, բայց, իհարկե հիանում եմ գործադրված ջանքերովե։

Պակիստանի գերագույն դատարանի փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ  Հինա Ջիլանին նշել է. «Շատերը կան, որոնց մենք չենք տեսնում, բայց նրանց, ում տեսնում ենք, մենք պարտավոր ենք մեծարել և օրինակ դարձնել ուրիշների համար, որպեսզի յուրաքանչյուրը, իմանալով որ ճիշտը մի բան անելն է, այլ ոչ թե լռելը, բավարար կամք ունենա գործելու համար»։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia