Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Հայատյացությունն այսօր էլ Թուքրիայի ու նրա հոգեզավակ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում է. Գալուստ Սահակյան

INTERNATIONAL NEWS

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, եւ պահանջ այն մասին, որ արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին:

Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործվել է պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ մի հանցագործություն, որը ոչ միայն դեռեւս չի պատժվում, այլեւ փորձ է կատարվում ժխտողականության միջոցով արդարացնել այն: Սակայն սա հենց այն դեպքն է, երբ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, երբ հիշողությունը ժամանակի ազդեցությամբ չի կարճանում, երբ ժամանակի հետ արդարությունն ավելի պահանջկոտ է դառնում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայատյացության գագաթնակետն էր, մի երեւույթ, որն այսօր էլ դրված է թե Թուքրիայի, թե նրա հոգեզավակ ու հովանավորյալ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Հայատյացությունն այլատյացության առանձնակի դրսեւորումն էր մեկ` հայ ազգի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից, ովքեր դրա գործուն աջակիցներն ու խրախուսողն են նաեւ այսօր եւ ոչ միայն մեր տարածաշրջանում: Բռնություններ, սպանդ ու տեղահանումներ իրագործելու այն մոլուցքը, որով ներկայում առաջնորդվում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, աշխարհում դարձել է նորօրյա ցեղասպանությունների իրականացման սպառնալիք: Մինչդեռ եթե հիմնավորապես ու առանց աշխար հաքաղաքական շահերին տուրք տալու դատապարտվեր հայոց ցեղասպանությունն իր հեղինակներով ու հետեւանքներով հանդերձ, այդ սպառնալիքը գոյություն չէր ունենա, կկանխվեին հայոց մեծ եղեռնին հաջորդած մյուս` ավելի ժամանակակից մեթոդներով, սակայն առանց ձեռագրի փոփոխության, նույն անմարդկային բնազդի մղումով կատարված ցեղասպանությունները: Տեղի չէին ունենա այն եղեռնագործությունները, որոնք դեռ անցյալ դարավերջին կրկին այլատյացության հողի վրա տեղի ունեցան ներկայիս Ադրբեջանի հայաշեն Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում, երբ ադբեջանական կազմակերպված ամբոխը սպանում կամ բռնության էր ենթարկում ազգությամբ հայ քաղաքացիների, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանական բանակը կոտորեց գրեթե ողջ բնակչությանը, երբ ընդամենն օրեր առաջ նույն բանակն աջակից վարձկանի հետ, ավելի հեռահար նպատակներով, վերստին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կրկնեց նույն ձեռագիրը քաղաքացիական բնակչության` երեխաների ու ծերերի նկատմամբ: Սրանք այն դեպքերն են, որոնք 1915թ. Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ պետք է արժանանան ոչ միայն դատապարտման,այլեւ ամենախիստ պատժի` վճռի, դատավճռի տեսքով: Այլապես լա վագույն կոնվենցիաներն ու մարդու իրավունքներին վերաբերող թեզերը մնում են թղթի վրա, պատմությունը` արձանագրողի, միջազգային հանրությունն էլ` հեռակա դատապարտողի դերում:

Սիրելի հայրենակիցներ, մենք հայոց ցեղասպանության դատապարտում ու ճանաչում ոչ թե պետք է խնդրենք կամ ակնկալենք, այլ` միջազգային հանրությանը մղենք նման վերաբերմունքի: Դա պետք է անենք շարունակաբար, ավելի կազմակերպված, ավելի ուժեղ երկիր դառնալով, մեր միասնականությունը գործնականում ցուցադրելով եւ ոչ միայն պատերազմական ժամանակներում կամ վտանգի պահին, ինչպես դա եւս մեկ անգամ արեցինք օրեր առաջ, այլ նաեւ խաղաղ ժամանակներում: Մենք կարողացել ենք մեր ոխերիմ եւ անհանդուրժող հարեւանների էությանը բնորոշ ցեղասպանության մշակույթին հակադրել ապրելու եւ հաղթելու մշակույթը, որը մեր ուժի գրավականն է: Մենք պետք է շարունակենք վստահորեն ապրել ու ավանդաբար հաղթել: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը բարոյական եւ իրավական հարթության մեջ հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին, եւ մեր պարտադրանքը բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում կամ խուսանավում են այդ գործընթացում, ովքեր դեռ կարծում են, թե ցեղասպանության միջոցով հնարավոր էր եւ հնարավոր է արգելակել հայ ժողովրդի ընթացքը պատմության մեջ: Մենք վաստակել ենք այդ հաղթաթուղթը եւ պետք է հստակ գործածենք այն այսօր, վաղը եւ ավելի հեռավոր ապագայում, գործածենք Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում` ի շահ մեր աշխարհասփյուռ, բայց միասնական ժողովրդի»: 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys