ՌԴ-ից զինտեխնիկա ձեռք բերելու գործընթացն առաջ է գնում. ՀՀ վարչապետ
SOCIETYՌուսաստանից սպառազինություն ձեռք բերելու հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում: Այդ մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին՝ սպառազինության ձեռքբերման հետ կապված պայմանագրերն ինչ ընթացքի մեջ են՝ վարչապետն ասաց. «Բնականոն հունով գնում է, որևէ խնդիր չենք ունենալու: Մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք՝ մեր բանակը սպառազինելու, դա որևէ մեկի համար քննարկման առարկա թող չդառնա»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ սպառազինության համար որքան գումար անհրաժեշտ է՝ տրամադրվել է:
Ապրիլի սկզբին Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ ԴմիտրիՄեդվեդևին առաջարկել էր հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝արագացնելու Հայաստանին սպառազինություն մատակարարելուվերաբերյալ պայմանագրի կնքումը: «Մենք շնորհակալ ենք ռուսականկողմին Հայաստանի կարիքների համար ռազմական արտադրանքիմատակարար ման ֆինանսավորման նպատակով պետական արտահանմանվարկի տրամադրման համար: Սակայն համաձայնագրի դրույթներիիրականացման գործընթացում որոշակի դանդաղում կա, այդ պատճառով խնդրում եմ ցուցում տալ «Ռոսօբորոնէքսպորտ»-ին պայմանագիրը ստորագրելուհարցում»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:



