Կիպրոսի պատգամավորն Ադրբեջանի գործողություններն ակնհայտ ահաբեկչություն է որակել
SOCIETY«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԿիպրոսիՆերկայացուցիչներիպալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակությանղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսն ապրիլի 23-ին այցելել են Եռաբլուր պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին:
Անտոնիս Բալոմենակիսը, ծանոթանալով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասներին, նշել է, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն, որն անցնում է միջազգային իրավունքի սահմանները, բարբարոսություն է եւ դատապարտելի է:
Սոֆոկլիս Ֆիտիսը լրագրողներին տված հարցազրույցում նշել է. «Մենք եւ հայերն ունենք ընդհանուր պատմություն եւդարերի խորքից եկած ընդհանուր թշնամի՝ Թուրքիան: Մենք ունենք շատ վատ հարեւան, բայց պետք է ջանքերգործադրենք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները եւ շենացնելու մեր հայրենիքը»:
Խոսելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունների եւ խոշտանգումների մասին՝ Ֆիտիսը նշել է, որ դա ցեղասպան քաղաքականություն է եւ ակնհայտ ահաբեկչություն:
«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ դատապարտում է Ադրբեջանին եւկոչ է արել միջազգային հանրությանը՝ իր նպաստը բերելու այդ հարցի կարգավորմանը»,- ասել է կիպրացի պատգամավորը:



