Արմեն Պապիկյանի կինն ամուսնուց հարուստ է
SOCIETYԵվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի կինն ավելի շատ գումար է հայտարարագրել, քան իր պաշտոնյա ամուսինը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված նրանց 2015թ. տարեկան հայտարագրերից տեսնում ենք, որ Արմեն Պապիկյանը հայտարարագրել է ընդամենը 17 հազար եվրո դրամական միջոց եւ 48 հազար 612 եվրո տարեկան աշխատավարձ։
Նրա կինը՝ Էլեն Հարությունյանը, հայտարարագրել է 45 հազար 233 եվրո եւ 8 միլիոն դրամ փոխառություն։ Վերջինիս եկամուտները գոյացել են 15 հազար 600 եվրո աշխատավարձից, երկու հազար 233 եվրո եւ մեկ միլիոն 202 հազար 721 դրամ փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։ Հիշեցնենք, որ Պապիկյանը Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնին է դեռեւս 2011-ից։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



