Մոմերով և ջահերով լռության երթ Ջերմուկում՝ ի հիշատակ հայոց մեծ եղեռնի զոհերի (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
SOCIETYՀայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումների մեկնարկը Վայոց ձորի մարզում տրվեց Ջերմուկ քաղաքից: Սուրբ Գայանե եկեղեցու երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր լռության երթ՝ դեպի Ջերմուկում գտնվող Սուրբ Գայանե եկեղեցու բակում տեղադրված եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար: Հուշաքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի հետ միասին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին եղեռնի զոհերի հիշատակը:
Որից հետո, բակում հավաքված երիտասարդները մոմերով և ջահերով ուղղվեցին դեպի Կեչուտ գյուղում գտնվող եղեռնի զոհերի հուշաքար՝ մեկ րոպե լռությամբ մեկ անգամ ևս գլուխ խոնարհելու այն հայորդիների առջև, ովքեր դեռ ապրելու հավատով էին լցված և կյանքն արարելու հույսով:
Քայլերթի ընթացքում երիտասարդները որպես պահանջատեր ոճրագործներին ուղղեցին իրենց խոսքը` բացականչելով ճանաչում և հատուցում:
101 տարվա եղեռնական ղողանջից հետո երիտասարդների կոչն էր համախմբվել այլևս հաղթական ոգով ապրելու համար:
Իսկ վերջում որպես ազգային արժանապատվության կրողներ` երիտասարդները վառեցին Թուրքիայի դրոշը:



















Նարեկ Միրզոյան / Past.am



