5 բնական պարարտանյութ՝ տնային ծաղիկների համար
LIFE 1.Սուրճի մրուր
Սուրճի մրուրը հիանալի պարարտանյութ է: Սուրճի բաժակը լվանալուց առաջ մրուրը լցրեք ծաղկի ամանի մեջ: Ի շնորհիվ սրա ծաղկի աճը ավելի կլավանա:
2. Կարտոֆիլի արգանակ
Երբ կարտոֆիլ եք խաշում, այնուհետև ջուրը լցրեք ծաղկի ամանի մեջ: Օսլան անհրաժեշտ է բույսերի համար։
3. Ակվարիումի ջուր
Ակվարիումի ջուրը պարունակում է այնպիսի նյութեր,որոնք անհրաժեշտ են բույսերին: Սակայն պետք չէ այն օգտագործել գարնանը կամ էլ ամռան առաջին ամսվան: Ինչպես նաև խորհուրդ է տրվում ակվարիումի ջուրն օգտագործել ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ:
4. Ձավարեղենի ջուրը
Օգտագործեք բրնձի, հնդկաձավարի և այլ հացահատիկների ջուրը: Այդ ջուրն իր մեջ պարունակում է սիլիցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, որոնց միջոցով կարճ ժամանակում ծաղիկներն ավելի արագ կաճեն:
5. Սոխի ջուր
Սոխի կլեպը հրաշալի պարարտանյութ է, որը խթանում է տնային բույսերի աճին: Այն պարունակում է С, Е, PP և В խմբի АА վիտամիններ, ինչպես նաև կալիում, մագնեզիում, երկաթ, պղինձ, ֆոսֆոր և մանգան: Պատրաստման համար վերցրեք 50 գրամ սոխի կլեպ, 2 լիտր տաք ջուր: Կլեպները լցրեք ջրի մեջ և եռացրեք 7-8 րոպե, այնուհետև թողեք մոտ 3 ժամ: Երբ ստացված ջուրը սառչի լցրեք բույսերի տակ:



