Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Հայ ժողովրդի ջանքերն ու միջազգային հանրության աջակցությունը բերել են Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման. ԱԳ նախարար

SOCIETY

 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հետևողական աշխատանքները չեն դադարում ոչ Ցեղասպանության տարելիցներից առաջ, ոչ դրանց ընթացքում, և ոչ էլ դրանցից  հետո: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը«Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ մենք անցկացնում են «Ըն դդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այս ֆորումը վերածվում է ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր ձևաչափի: Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ հայ ժողովրդի հավաքական և միահամուռ ջանքերի, ինչպես նաև միջազգային հանրության աջակցությամբ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:

Նախարարը ֆորումի մասնակիցներին  հիշեցրեց ֆորումի բացման ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է դիտարկվի միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ողջ մարդկության պատասխանատվություն:

Նալբանդյանը հավելեց, որ ֆորումի հիմնական թեմա հանդիսացող փախստականների և վերապրածների վերաբերյալ քննարկումները ոչ միայն արդիական են, այլ նաև  հատուկ հնչեղություն են ստացել: Նրա խոսքով՝ արծարծված հարցերի լայն շրջանակ պարունակող նիստերը վեր հանեցին հաճախ ստվերում մնացող հարցեր;

Նախարարը նշեց, որ շատ դեպքերում ցեղասպանություն վերապրածների նկատմամբ հանցագործությունները շարունակվում են բուն ցեղասպան գործողություններին հաջորդող տարիների ընթացքում: «Խոսքս այն մասին է, երբ փորձ է արվում թաքցնել և ժխտել իրականացված հանցագործությունը: Քանի դեռ չկա ճանաչումը, վերապրածները և նրանց ժառանգները շարունակում են մնալ հանցագործության զոհի կարգավիճակում»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանությունից անցել է 101 տարի, որոնք հայ ժողովրդի կորստյան, դիմադրության և վերածննդի տարիներ էին, ինչպես նաև շարունակվող ժխտողականության տարիներ: «1.5 միլիոն գումարած մեկ: Սա այն կարգախոսն էր, որով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց իրենց բողոքն արտահայտելու ատելության մթնոլորտին զոհ դարձած Հրանտ Դինքի մահվան դեմ: Թուրքական հասարակության մի ստվար զանգված իր ձայնը բարձրացրեց՝ փորձելով քանդել ատելության և ժխտողականության շղթաները, որոնցով տարիներ շարունակ ոտնահարվել էր թուրք ժողովրդի՝ ճշմարտութունն իմանալու իրավունքը: Սակայն Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը շարունակում է տրամագծորեն տարբերվել Թուրքիայի առաջադեմ հասարակության պատկերացումներից»,- հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia