«Ոտքի՛, Հայաստանի» շարժման ակտիվիստներին թույլ չտվեցին նստել Կառավարության շենքի աստիճաններին
SOCIETY«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին ոստիկանությունը այսօր՝ հուլիսի 30-ին, թույլ չտվեց նստել Կառավարության շենքի աստիճաններին:
Ոստիկաններն ակտիվիստներին ուժով հեռացրին աստիճաններից՝ պատճառաբանելով, որ այնտեղ նստելն անօրինական է։
Նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը եւս մեկ անգամ կարողացավ ճեղքել ոստիկանական պատը եւ հասնել Հանրապետության հրապարակի «գորգին», սակայն ոստիկանները նրան կրկին գրկելով դուրս բերեցին մայթ:
Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած 72 ժամը յսօր լրանում է, սակայն ակտիվիստները շարւնակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»։ Նրանց շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



