Կասպից ծովում ռուսական տանկեր է այրվել. կա մեկ զոհ
INTERNATIONAL NEWSԿասպից ծովում ռուսական տանկերի վրա բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Interfax-ին հայտնել են Ռուսաստանի Աստրախանի նահանգի արտակարգ իրավիճակների բաժնից:
Տանկերի վրա գտնվել է 11 հոգի, որոնցից մահացել է ավագ մեխանիկը, իսկ մնացածը տարհանվել են վառվող նավի վրայից: Կրակի մարմանը միացել են նաև ադրբեջանական մի շարք նավեր: Առաջիկա ժամերին կրակի մարմանը կմիանա նաև ռուսական ավիացիան:
Ռուսական «Palflot» տանկերի վրա կրակը բռնկվել է Աստրախանից 800 կմ հեռավորության վրա՝ Թուրքմենստանի տարածքային ջրերում:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



