Կառավարությունը պատրաստվում է Երեւանի օդահագեցման կայանների վերանորոգմանը
SOCIETYՀայաստանի կառավարությունը հաստատել է Երեւանի հոսքային ջրերի օդահագեցման կայանների վերանորոգման նախապատրաստության կարգը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 30-ի կառավարության նիստում։
Վերանորոգման աշխատանքների նախապատրաստության համար օդահագեցման կայանների շենքերի համալիրում ինվենտարիզացիա կանցկացվի։ Կայանների հին սարքավորումները, որոնք այլեւս ենթակա չեն «Երեւան ջուր» ՓԲԸ ջրամատակարարման օպերատորի կողմից շահագործման, դուրս կբերվի պետության հաշվեկշռից։
Նշենք, որ աշխատանքները կընթանան Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորման շրջանակներում։ Այս մասին համաձայնությունը ՀՀ խորհրդարանը վավերացրել էր 2008թ. հոկտեմբերին։ Ֆինանսավորման ծավալը 26 մլն եվրո է, որը կտրամադրվի վարկի տեսքով։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



