Լավագույն տղերքը հեռանում են. Ջերմուկ քաղաքում այսօր՝ տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի հուղարկավորությունը (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
SOCIETYՋերմուկ քաղաքում այսօր՝ ապրիլի 23-ին, զինվորական կարգով տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի հուղարկավորությունը:
Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան հրամանատարներ, Կարեն Աղաբեկյանի մարտական ընկերները, հարազատները, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և այլոք:
/Երեկ ապրիլի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի էր ունեցել զոհված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի հոգեհանգիստը /
Կարեն Աղաբեկյանը Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղի բնակիչ էր, մեկ տարի 2 ամսվա ծառայող: Կարենն ընտանիքի միջնեկ զավակն էր, ունի քույր և եղբայր:
Past.am-ը արդեն տեղեկացրել էր, որ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Past.am-ի տեղեկությւոններով, առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:






















Նարեկ Միրզոյան / Past.am
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp
5
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition



