Ինչու Ամալ Քլունին չի եկել Երևան. մեկնաբանում է Ջորջ Քլունին (Ֆոտո)
LIFEՀայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի եկել, քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դերասանն ասել է NEWS.am-ի թղթակցին:
«Նա այս պահին զբաղված է իր պաշտպանյալներից մեկի գործով եւ չկարողացավ գալ, թեեւ շատ էր ցանկանում»,- ասել է Քլունին:
Հարցին, թե ինչ զգացողություններ ունի այն կապակցությամբ, որ իրեն է վերապահված «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակակրի անունը հայտարարելու պատիվը, Քլունին պատասխանել է. «Շատ զգացված եմ, որ հնարավորություն ունեմ՝ այսօր լինելու այդ մարդկանց հետ, որոնք այդքան մեծ աշխատանք են կատարել»:
նենք, որ Ջորջ Քլունին Հայաստան է ժամանել ապրիլի 22-ին:




Շարունակությունն՝ այստեղ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



