Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կանգնեցվել. Յոախիմ Սավելսբերգ

INTERNATIONAL NEWS

Միջազգային արդարության և պատմագրության հարցերում ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերը մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել: Թերևս հենց դա է պատճառը, որ աշխարհը զգուշավոր է մոտենում Հայոց ցեղասպանության համար Թուրքիային քննադատելու հարցում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգիայի և իրավունքի պրոֆեսոր Յոախիմ Սավելսբերգը, ով այս օրերին Հայաստանում է` մասնակցելու «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին: Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի լռությանն ու մարդկության դեմ հանցագործության դատապարտման անհրաժեշտությանը:

-Պարոն ՍավելսբերգՀայոցցեղասպանությունից մեկ դար հետո էլ Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունըԻնչպե՞սկմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-Ես թերահավատորեն և քննադատաբար եմ մոտենում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանն այս հարցում, քանի որ դա հակասում է այն եզրակացություններին, որոնց հանգել են բոլոր պատմաբանները: Դա նաև դեմ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման միտումին, ինչպես նաև այն ոչ մեծ թվով թուրք երիտասարդ մտավորականներին, ովքեր ուսումնասիրություններ են անում այս թեմայով: Կարծում եմ, որ դա դեմ է հենց Թուրքիայի շահերին, քանի որ մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկրների կառավարությունները պատասխանատվություն են ստանձնում և ներողություն են խնդրում անցÕ �ալում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար: Շատ պարադոքսալ ու տարօրինակ է, որ Թուրքիան դեռ պնդում է այն փաստարկը, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել: Ես գիտեմ, որ Էրդողանը զղջումի խոսքեր է ասել երկու տարի առաջ, սակայն ամեն դեպքում նա հրաժարվել է ճանաչել ցեղասպանությունը:

-Ավելի քան 100 տարի է անցել, շատ գիտնականներ են այս թեմայով աշխատություններ գրել՝ փաստելով, որ 1915 թվականին տեղի ունեցածը Ցեղասպանություն էր: Սակայն մինչև օրս շատ քիչ է այն պետությունների թիվը, որոնք պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը: Աշխարհը մեծ մասամբ շարունակում է լուռ մնալ: Ո՞րն է, ըստ Ձեզ,  այս լռության պատճառը:

-Միջազգային արդարության և պատմագրության հարցերում ռազմավարական ու աշխարհաքաղաքական հարցերը մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել: Թուրքիան կարևոր դիրքերում է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սահմանակից է Մերձավոր Արևելքին, արաբական աշխարհին: Արևմուտքը կախված է Թուրքիայի հետ համագործակցությունից՝  մասնավորապես ՆԱՏՕ-ի սահմանները հարավում անվտանգ պահելու հարցում: Իսկ այժմ մենք ունենք նաև սիրիացի փախստականների խնդիրը: Հետևաբար, կարծում եմ, որ աշխարհը շատ  զգուշավոր է մոտենում Թուրքիային քննադատելու հարցին, և հենց դա է պատճառը, թե ինչու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում զարգացումն ընթանում հարաբերականորեն դանդաղ:

-Եվ, այդուհանդերձ, այս հարցում դրական կանխատեսումներ ունե՞ք, թե ոչ:

-Այո, ես դրականորեն եմ գնահատում իրադրությունը, քանի որ կա ճանաչման աճող միտում: Եթե դիտարկենք Թուրքիայում մտավորական մակարդակի զարգացումը, ապա կտեսնենք, որ այնտեղ կա երիտասարդ լրագրողների ու գիտնականների աճող թիվ, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, և կարծում եմ, որ սա մի զարգացում է, որը չի կարող կանգնեցվել:

-Չե՞ք կարծում, որ եթե 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունը դատապարտվեր, այլ ցեղասպանություններ չէին լինի:

- Հայոց ցեղասպանությունից հետո շատ այլ ցեղասպանություններ տեղի ունեցան, որոնք լայնորեն ճանաչվեցին, ինչպես, օրինակ, Հոլոքոստը: Սակայն անգամ դրանից հետո այլ ցեղասպանություններ կրկին եղան, ինչպես, օրինակ, Ռուանդայում, Դարֆուրում, Սիրիայում և այլ վայրերում: Ես չեմ կարծում, որ ցեղասպանության ճանաչումը կարող է երաշխավորել հետագայում ցեղասպանությունների կանխարգելումը: Սակայն, միևնույն ժամանակ, ես հավատացած եմ, որ դա անհրաժեշտ է: Պատմականորեն, երբ երկար հայացք ենք նետում, տեսնում ենք, որ ցեղասպանությունների համար պատասխանատու կառավարական պ աշտոնյաները շատ հաճախ ընկալվել են որպես հերոսներ: Սակայն դա մի երկարատև ժամանակաշրջան էր, երբ ցեղասպանությունները չէին ճանաչվում, մինչդեռ մեր օրերում իրադրությունն այլ է: Փոխվել է նաև վերաբերմունքն այդ մարդկանց նկատմամբ: Ձեր հարցին պատասխանելը հեշտ չէ, կրկնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը չի կարող ապահովագրել հետագայում դրա կրկնությունից, սակայն գուցե ավելի երկարատև պատմական ժամանակաշրջանում դա նպաստի նմանօրինակ հանցանքների մասշտաբների փոքրացմանը:

-Կցանկանայի անդրադառնայինք նաև փոխհատուցման խնդրին, քանի որ ցեղասպանության ճանաչումը ենթադրում է նաև փոխհատուցում: Չ՞եք կարծում, որ Թուրքիան շարունակում է ժխտել կատարվածը՝ նպատակ ունենալով նաև խուսափել փոխհատուցման խնդրից:

-Շատ բարդ է դիտարկել, թե ցեղասպանության ճանաչումն ինչ նյութական հետևանքների կարող է հանգեցնել: Գուցե կարող է խոսք լինել անգամ տարածքային փոխհատուցման մասին: Բայց անգամ եթե խոսք գնա միայն ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ, կարծում եմ, որ դա լուրջ խոչըդոտ պետք է համարել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

-Ո՞րն է Ձեր կոչն աշխարհին՝ ապագայում կանխելու ցեղասպանությունները:

-Այս հարցին պատասխանելիս կցանկանայի մեջ բերել Հարվարդի իրավունքի դպրոցի գիտնական Մարթա Մինոուի խոսքերը, ով 1998 թվականին տպագրված իր գրքում ասում է. «20-րդ դարն իրականացված կոտորածների հարցով շատ տարբեր չէ մյուս նախորդ դարերից: Ցավոք, շատ նախկին դարեր կարող են մրցակցել 20-րդ դարի հետ իրականացված կոտորածների մասշտաբներով: Սակայն 20-րդ դարը տարբերվում է նախկին դարերից, քանի որ մարդկությունն առաջին անգամ փորձում է հաղթահարել լուրջ ինստիտուցիոնալ խնդիրները` կապված ցեղասպանության ու զանգվածային կոտորածների հետ»: Մարդկության պատմությաÕ ¶ ընթացքում մենք ունենք Ժնևյան կոնվենցիա, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շատ այլ կոնվենցիաներ ու կառույցներ: Սրանք բոլորն էլ պատմական նոր զարգացումներ են, և կարծում եմ, որ մենք պետք է ունենանք համբերություն տեսնելու ու ուսումնասիրելու դրանց աշխատանքը: Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ զարգացնելու այն ինստիտուտները, որոնք 20-րդ դարում առաջացել են որպես Ցեղասպանության հետևանք:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys