Ո՞ր «հաճույքի» վրա է ոստիկանությունը պետբյուջեից ծախսել և դեռ ծախսելու ավելի քան 200 հազար դոլար.«Հայկական ժամանակ»
SOCIETY«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, ինչպես հայտնի է, ձեռք է բերել վարորդների խմածությունը չափող սարքեր, որոնք աշխարհում ամենաթանկերից են՝ յուրաքանչյուրը մոտ 2 հազար 300 դոլար։ Հայտնի Էր, որ դրանց թիվը 45-ն է:
Սակայն պարզվում Է, որ դրանց թիվը արդեն հասել Է 75-ի, այսինքն այդ ալկոտեստերների համար ՀՀ պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 80 միլիոն դրամ։ Թանկ սարքը նաև թանկ սպասարկում Է պահանջում։ Այս տարի ոստիկանությունը 27 միլիոն դրամ Է ծախսելու այդ սարքերին ամրակցված տպիչների համար տպագրական թուղթ Է» մոտ 20 հազար հատ «մուշտուկ» գնելու համար։ Այլ կերպ ասած, այս «հաճույքի» վրա ոստիկանությունը պետբյուջեից ծախսել և դեռ ծախսելու Է ավելի քան 200 հազար դոլար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



