Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Որդուս՝ Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի և հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու». պատմում է վիրավոր ավագ լեյտենանտը

SOCIETY

Yn.am-ը գրում է.

Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախավորեց, ապա և կրակեց: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ներս է մտնում հոսպիտալի հիվանդասենյակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կա: Հագին զինվորական համազգեստ է, որ կարծես հուշում է` նա չի համակերպվում իր հոսպիտալացման հետ: Նստում է պատուհանի մոտ: Պատասխանում է որպիսության մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռվի, իր ապրած քառօրյա պատերազմի հետ:

-Մարտական հերթապահություն իրականացնող իմ վաշտը առաջինն է իր վրա վերցրել հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը,- նոթատետրի թերթի վրա գծագրելով հարավարևելյան ուղղությամբ մարտական դիրքերը` ասում է հրամանատարը:

– Ինչպե՞ս կազմակերպեցիք վաշտի պաշտպանությունը,- հայացքս ուղղելով գծապատկերին` հարցնում եմ հրամանատարին: -Ապրիլի 2-ի գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում հեռախոսագիր ստացանք, որ զգուշացնում էր սպասվող հետախուզախափանարար ներթափանցման մասին: Նման հաղորդագրություններ ամեն օր էինք ստանում,- խզված ձայնով պատմում է ավագ լեյտենանտը:

- Ականանետի նշանառուին խնդիր առաջադրեցի` ջերմատեսիլ սարքով դիտարկել դիրքի մոտակա բարձունքի` Լյալյա-Իլյագիի մերձակայքը: Զինծառայողը, սակայն, դիտարկման արդյունքում շարժ չնկատեց: Մինչև գիշերվա ժամը 4-ը իրավիճակը հանգիստ էր: Դիրքի ավագը` Ադամ Սահակյանը, զեկուցեց, որ հերթափոխը կատարվել է: Ընդամենը հինգ րոպե էր անցել, մեկ էլ հակառակորդը գործի դրեց հրետանին` թիրախավորելով վաշտի հրամանատարական դիտակետից մինչև դիրքն ընկած հատվածը: Օդային կապով տղաներիս հրահանգավորեցի մտնել նախատեսված թաքստոց: Դիրքում հերթապահությունը շարունակում էին դիտորդները, որոնք էլ նկատեցին հարձակվող հակառակորդին: Դիրքի ավագը այդ մասին զեկուցեց ինձ, ես էլ՝ գումարտակի հրամանատարին: Բաց ճանապարհով անմիջապես որոշեցի հրամանատարական դիտակետից օգնության հասնել դիրքի իմ զինվորներին:

Տեղ հասնելուն պես՝ դիտարկում կատարեցի: Հակառակորդն առաջացել էր միջդիրքային տարածքով, հասել Լյալյա-Իլյագի բարձունք և, զբաղեցնելով նպաստավոր դիրք, գնդացիրներից ու «Մուխա» տիպի նռնականետներից կրակ էր վարում խրամաբջիջների ուղղությամբ: Նրան աջակցում էր հրետանին: Անձնակազմն անցել էր շրջանաձև պաշտպանության: Ժամկետային զինծառայող Ադամ Սահակյանը ղեկավարում էր մարտը փորձառու զինվորականի համարձակությամբ ու վարպետությամբ: Անձնակազմը գործում էր ըստ մարտական հաշվարկի` առանց իրարանցման: Հիացած էի իմ զինվորներից յուրաքանչյուրով: Կրակում էին ու կրակում: Տղաներս ոգևորված էին, նրանց աչքերը կայծեր էին արձակում: Հակառակորդի հարյուրից ավելի հատուկջոկատայիններն արդեն խոցված էին: Մարտը շարունակվում էր: Զինվորներից երեքին ուղարկեցի հրամանատարական դիտակետ` պահուստային զինամթերքը դիրք հասցնելու համար: Երկար մարտից հետո մարտապաշարը վերջանալու վրա էր: Ինձ կապի միջոցով տեղեկացրին, որ դիրքի անձնակազմին օգնության է շտապում զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը: Ոգևորվեցինք: Սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող Սաշա Գալստյանին հրահանգավորեցի նպաստավոր դիրք զբաղեցնել գետնատնակի մոտակայքում և «Ուտյոս» տիպի գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարեց իր խնդիրը և ճնշեց հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիվ ապահովվեց օգնական ուժի անվնաս ժամանումը: Տեղ հասնելուն պես խումբը միանգամից նետվեց մարտի: Սպաների ժամանումից կես ժամ էր անցել, երբ տեղեկացա, որ սանհրահանգիչը գլխից ծանր վիրավորվել է: Կապի միջոցով փորձեցի կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մոտենալ:

Դիրքից հրամանատարական դիտակետ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեցի ինքս գնալ զինամթերքի ետևից: Տեղ չհասած՝ հանդիպեցի վիրավոր սանհրահանգչիս: Նրա կողքին էին երեք զինվորները, որ շարունակում էին մարտ վարել: Հանձնարարեցի վիրավոր Սաշային հասցնել մոտակա բլրի ետևում սպասող մեքենային: Հույս ունեի, որ դեռ հնարավոր է փրկել զինվորիս կյանքը: Սակայն Սաշան չփրկվեց… Հրամանատարը լռում է: Լռում է երկար: Եվ շարունակում է, երբ իմ հայացքը հանդիպում է նրա աչքերին: -10-20 րոպե էր անցել: Պետք է վերադառնայի դիրք, սակայն ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհվել են, որ հանկարծ այնտեղ չգնամ: Մաքսիմի հետ կապն ընդհատվեց: Չէի կարող համակերպվել մտքի հետ՝ տղաները չկան:

Ընդամենը րոպեներ առաջ բոլորը ողջ և առողջ էին: Ինչ գնով էլ լիներ՝ պետք է բարձրանայի դիրք: Հասա գետնատնակ: Այդտեղ հանդիպեցի փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանին: Նա ասաց, որ հակառակորդը խրամատով իջնում է մեր ուղղությամբ: Դիրքավորվել և նորից մարտի բռնվել` սա մեր որոշումն էր: Սակայն Օնիկը չհասցրեց, վիրավորվեց և գլորվեց ձորը: Թշնամին ինձ չէր նկատել, փորձում էր արագ լիցքավորել զենքը: Ընդամենը հինգ փամփուշտ ունեի: Մենահատ կրակոցով ոչնչացրի զինընկերոջս հրազենային վիրավորում հասցրած հատուկջոկատայինին: Այնուհետև խոցեցի չորս մետր հեռավորության վրա երևացող հակառակորդի ևս երկու զինծառայողների: Զենքս այլևս չկրակեց: Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախավորեց, ապա և կրակեց: Վիրավորվեցի: Գլորվեցի ձորը: Մտածեցին` զոհվել եմ, և չշարունակեցին հետապնդել: Օնիկն ինձնից 10 մետր հեռավորության վրա էր` ամբողջությամբ արյան մեջ: Հանեցի զրահաբաճկոնը: Վիրավոր ընկերոջս գրկած 30 մետր առաջ վազեցի, սակայն նա խնդրեց, որ կանգ առնեմ: Ինձ հանձնարարեց. «Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի և հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»: Հենց այդ պահին էլ հակառակորդը նկատեց ինձ և բարձունքից գնդացրով կրակ բացեց իմ ուղղությամբ: Վրիպեց: Առավոտյան 9:30-ին արդեն գումարտակի հրամանատարական կետում էի: Այստեղ մտածում էին, թե մյուս՝ բարձունքի թիկունքում գտնվող դիրքի զինվորներս զոհվել են: Բայց ես գիտեի, որ տղաներն այնտեղ են:

Մարտի ժամանակ կապի միջոցով լսում էի, թե ինչպես է դիրքի ավագը` Գուրգեն Հովհաննիսյանը, ղեկավարում անձնակազմը: Նրանք աջակցում էին հարևան դիրքում ամրացածներիս` մեկը մյուսի ետևից շարքից հանելով ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին: Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի: Ես գիտեի, որ հնարավոր չէ բարձունքի թիկունքում գտնվող դիրք զինամթերք հասցնել, քանի որ ճանապարհը կրակի տակ էր: «Նահանջե՛լ»,- հրամայեցի կապի միջոցով: Ի պատասխան, դիրքի ավագն ասաց. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից գոռացի` «Նահանջե՛ք», իսկ Գուրգենը նորից հակաճառեց. «Պարո՛ն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»: Նրանք նահանջեցին միայն վեց ժամ անց, երբ այլևս անիմաստ էր այդտեղ մնալ:

Այսօր նույն տղաները մարտական հերթապահություն են իրականացնում մեկ այլ կարևոր կետում: Ինչ վերաբերում է բարձունքի թիկունքում գտնվող N մարտական դիրքին, ապա դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը օդային կապով տեղեկացրեց, որ բոլորը զոհվել են, և իրենք կռիվը շարունակում են երկուսով: Ցավոք, ժամեր անց զոհվեց նաև Աշոտը, իսկ նրա կողքին կռվող զինվորը վիրավոր հասավ գումարտակի հրամանատարական կետ:

Օրեր անց Հարություն Նալբանդյանինևս մեկ փորձություն էր սպասում: Ապրիլի 11-ին նա պիտի հաղթահարեր իր զոհված ընկերների աճյունները ճանաչելու դժվարին գործը: Այդ մասին նա չի պատմում, այդ մասին նա հրաժարվում է խոսել:

-Տղաները իմ հիշողության մեջ կմնան այնպիսին, ինչպիսին մարտի ժամանակ էին` խրոխտ, համարձակ, աննկուն, զենքերը ձեռքներին: Նրանք փառահեղ էին կռվում: Նրանք հավատացած էին իրենց ուժին և չնահանջեցին: Մենք մարտի բռնվեցինք մի գումարտակի հետ, որի անձնակազմը գործում էր թմրադեղերի ազդեցության տակ, որի կազմում միայն փորձառու զինվորականներ էին: Չեմ կարող ասել, թե հակառակորդի մարտավարությունը սխալ էր: Թշնամին միայն մեկ բան հաշվի չէր առել, որ տակավին պատանի մեր զինվորը այդպես կդիմադրի:

Նրանք մտածում էին, որ կես ժամվա ընթացքում կգրավեն դիրքն ու կշարունակեն առաջխաղացումը, բայց այդպես չեղավ: Իմ վաշտը հյուծեց նրանց գումարտակի ուժը, խափանեց առաջխաղացման նրանց ծրագիրը: Հակառակորդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ֆիզիկապես պատրաստ չէր չորս ժամ տևողությամբ մարտի…

Ես հիմա միայն մի բան եմ ուզում, որ իմ վաշտի փրկված տղաներին խրախուսեն, հերոսացնեն: Նրանք իրենց ուժերից շատ ավելի մեծ գործ են կատարել, նրանք հերոսներ են:Մենք դեռ երկար զրուցում ենք: Իսկ երբ ուզում եմ լուսանկարել ավագ լեյտենանտին, նա ոտքի է կանգնում. «Միայն ոչ հիվանդասենյակում, ես շարքում եմ, ես դեռ հաշիվներ ունեմ մաքրելու հակառակորդի հետ»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation