Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Բաքվին սթափեցնելու համար հարկավոր են հստակ քայլեր. ՀՀ ԱԳ նախարար

INTERNATIONAL NEWS

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 22-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով Սերգեյ Լավրովին` նախարար Նալբանդյանը նշեց, որ իրենց հանդիպումները թե Երևանում, թե Մոսկվայում և թե տարբեր միջազգային հարթակներում կանոնավոր բնույթ են կրում: Նախարար Նալբանդյանը կարևորեց Սերգեյ Լավրովի այցը Երևան, որը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունն երի իրականացման ընթացքը:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Ռուսաստանի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում և, բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված է լինելու դրանց հետևանքների հաղթահարմանը ուղղված քայլերին։ Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է շտկել. կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է»։ Նա ընդգծեց, որ Բաքվին սթափեցնելու համար այլևս բավարար չեն կոչերն ու հորդորները, հարկավոր են հստակ քայլեր՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու և կառուցողակ ան դաշտ բերելու նպատակով։ Արտգործնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, թե ռազմական ճանապարհով կարող է հարցեր լուծել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը նշեց, որ ուրախ է գտնվել Երևանում, որտեղ իրենց մշտապես ջերմ են ընդունում և կարևորեց բոլոր հարցերի շուրջ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերություններին բնորոշ անկեղծ ու կառուցողական քննարկումների անցկացումը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը` նախարար Լավրովը ցավակցություն հայտնեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։

Զրուցակիցները համակարծիք էին, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի: Նրանք ընդգծեցին 1994-1995թթ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման և զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի կարևորությունը և դրանց անշեղ ու լիակատար իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հրատապությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ արվեց Հայաստանի պաշտպանունակության բարձրացման նպատակով պայմանավորվածությունների կատարմանը։

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվող պարբերական խորհրդատվությունների օրակարգը: Ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Բանակցությունների օրակարգում էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռուսաստանի արտգործ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: 

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys