Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը
SOCIETYԵրևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ապրիլի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ընդունելությանը մասնակցել է 32 քաղաքացի: Վարչական շրջանների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում է հինգշաբթի օրերին: Ապրիլի 21-ին ընդունելությանը մասնակցել է 128 քաղաքացի: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն



