Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան համաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու փախստականների և վերապրածների խնդիրները

SOCIETY

 Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք կենտրոնանալու ենք այն անձանց խնդիրների վրա, ովքեր իրենց աչքերով տ եսել են այդ արհավիրքը, իրենց վրա են զգացել ցեղասպանություն հանցագործության սարսափը: Ուշադրության կենտրոնում ենք պահելու նաև փախստականների հարցը: Բոլորին է հայտնի, թե փախստականների խնդիրն այսօրվա աշխարհում որքան լուրջ մարտահրավեր է: Մենք կենտրոնանալու ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների վրա, փորձելու ենք վեր հանել առկա խնդիրները և հետագա ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր քննարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ անցած տարի, երբ Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը, մասնակիցները Հայաստանին կոչ են արել ստեղծել միջազգային հարթակ, որտեղ հնարավոր կլինի լայնորեն քննարկել ցեղասպանությունների հետ կապված խնդիրները, քննարկել դրանք կանխարգելելու եղանակներ: «Եվ իսկապես մենք հասկացանք, որ չկա այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կարող են պարբերաբար հավաքվել, ցեղասպանության հիմնախնդիրները քննարկել: Մենք եկանք այն եզրակացության, որ ֆորումը պետք է դառնա պարբերական: Որոշում է կայանվել, որ այդ նիստերը կկայանան Երևանում երկու տարին մեկ անգամ: Մենք գտանք, որ շատ լավ կլինի, եթե ցեղասպանագետների գիտական աշխատանքին զուգահեռ Երևանում գումարվի ֆորում, որտեղ կհավաքվեն քաղաքական գործիչներ, ցեղասպանագետներ, մեդիայի ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, այլև քննարկել հիմնահարցեր ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ առաջին գլոբալ ֆորումից հետո Հայաստանը շատ կարևոր քայլեր է արել ցեղասպանությունների դեմ պայքարի և նման երևույթները կանխարգելելու ուղղությամբ: Առաջին ձեռքբերումը Վիգեն Սարգսյանը համարում է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը սահմանվել է որպես ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր: Երկրորդ ձեռքբերումը Վիգեն Սարգսյանը համարում է այն աշխատանքը, որ տարել է Հայաստանը հայտնի ցեղասպանագետների հետ:

ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն էլ հավելեց, որ միջկառավարական և միջխորհրդարանական հարթակներում Հայաստանը շարունակում է քայլերը ցեղասպանություն հանցագործության կանխարգելման օրակարգի քայլերը վեր հանելու ուղղությամբ: «Մենք ականատես ենք լինեում մեր տարածաշրջանում սարսափազդու հաճախականությամբ շարունակվող ցեղասպանության դեպքերի, և մենք վեր ենք հանելու այն խնդիրները, որոնք վերաբերելու են նման դեպքերի կանխարգելմանը»,- ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Ֆորումի պաշտոնական բացումը կիրականացնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո տեղի կունենա բարձրաստիճան երկխոսություն: Հետո տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները: Կարեն Նազարյանը նշեց, որ նախատեսվում է գլոբալ ֆորումի արդյունքներով ընդունել համատեղ փաստաթուղթ, որում արտացոլված կլինեն քննարկումների ժամա նակ բարձրաձրած հարցերը, մտահոգությունները և հետագա անելիքները ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման ուղղությամբ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում ներկայացված բոլոր մտքերը կարող են դառնալ տարբեր երկրների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների քննարկման առարկա, վերածվել փաստաթղթերի: «Աշխարհը լի է ցեղասպանության վտանգներով, և մենք մեր հանձնառությունն ենք համարում պահպանել այս ֆորումի նշանակությունը, այն դարձնել կարևորագույն հարթակ հետագայում ավելի խորը քաղաքական քննարկումների համար: Առաջին ֆորումը բավականին մեծ հնչեղություն ստացավ: Այս տարվա ֆորումն էլ ավելի կոնկրետ օրակարգով կարող է ունենալ համապատախսան հնչեղություն: Այս առումով Հայաստանի պատկան մարմինները հստակ անելու են ամեն ինչ, որպեսզի հետագա ընթացքը ևս մնա տրամաբանական շարունակության մեջ, որպեսզի մենք կարողանանք մեր թիրախները պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց Զաքարյանը:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia