Yerevan, 23.December.2025,
00
:
00
BREAKING


Դա ես չէ, որ ասում եմ, այլ մարդիկ են իմ ականջին շշնջում. Անդրանիկ Շահինյան

INTERVIEW

Ընթերցողներից շատերը կհիշեն 90 ականներին իր հումորային ծրագրերով հայտնի Անդրանիկ Շահինյանին: Երգիչ դերասանը, կարծեք, երկարաժամկետ «հանգստի» էր մեկնել և վերադարձավ բոլորովին վերջերս, իր` «տանը մնացած» աղջիկների մասին «Ուզող չունեմ» հումորային տեսահոլովակով:

Past.am-ի հետ զրույցում վերջինս անկեղծացավ՝ խոսելով տևական դադարի, նոր նախագծերի, սիրելի կնոջ, պապիկ դառնալու մասին, իհարկե, չմոռացավ նշել, որ իր հետ զրույցում անեկդոտը բոլորովին էլ ավելորդ չէ …

-Ադրանիկ, դուք 90-ականներին երգիծական հաղորդումների ամենից շատ պահանջարկ ունեցող դերասաններից էիք, ներկայացնում էիք Ձեր համարները: Ինչո՞վ էր պայմանավորված երկարատև լռությունը:

 -Ժամանակ առ ժամանակ պետք է լռել` նոր մտքեր հավաքելու համար:

-Երկար չէ՞ր այդ լռությունը:

-Չեմ կարծում, հատկապես, որ արդարացված էր: Այն իր արդյունքը տվեց: Խոսքս Endorfin նախագծի մասին է, որը դեռ երկար գործ ունի անելու:

-Փաստորեն, պատճառն ասելիքի սպառումը կամ դաշտում նոր «տերերի» հայտնվելը չէր:  

-Իհարկե ոչ, ասելիք միշտ էլ կա, ես դրա պակասը չունեմ: Իսկ դաշտում հայտնվածները, կարելի է ասել՝ անում են նույնը, ինչ ես արել եմ: Բայց դա ինձ չի խանգարում, ավելի շատ օգնում է:

-Ինչո՞վ:

-Նրանով, որ իրենց կանացի կերպարները միշտ ինձ են հիշեցնում: Դա ես չէ, որ ասում եմ, այլ մարդիկ են իմ ականջին շշնջում:

-Այս տարիների ընթացքում Հայաստանո՞ւմ եք եղել: Ինչո՞վ եք զբաղվել:

-Ես միշտ շրջագայում եմ, թե´ Հայաստանում, թե´ դրսում համերգների, տարբեր միջոցառումների եմ մասնակցում: Կամ էլ հանգիստս եմ վայելում դրսում:

- Այսօր ոլորտում  ակտիվ աշխատողներն անգամ դժգոհում են եկամուտներից: Դուք գո՞հ եք ձեր հոնորարներից:

-Կասեմ այսպես` ինձ բավարարում է… Ես չեմ սիրում դժգոհել, դա լավ բան չէ:

- Գուցե ա՞յլ աշխատանք, բիզնե՞ս ունեք:

-Ներեցեք, բայց դա գաղտնիք է (ծիծաղում է):

-Վերջերս ներկայացրիք հումորային երգ-տեսահոլովակ` «տունը մնացած» աղջիկների մասին: Մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:

- Ինչ վերաբերում է այդ թեմային, ապա այն արդիական եմ համարում:

-Ինչո՞ւ: Ըստ Ձեզ` մեր աղջիկները «տա՞նն են մնում»:  

-Ոչ թե «տանն են մնում», այլ հասկանում են, որ ամեն ինչ ունեն՝ բացի բախտից: Շատ եմ հանդիպում նման դեպքերի ու միշտ կատակում եմ` ասելով. «Մեկի ճակատին գրած է «բախտ», մեկինին` «անբախտ», իսկ մյուսի ճակատին ուղղակի «խզբզած» է:

-Երգի մասին արձագանքները տարաբնույթ էին, չե՞ք վախենում նեղացնել, վիրավորել ձեր երկրպագուներին այդ երգով:

-Այս երգը իմ և գործընկերոջս կերտած կերպարներին է վերաբերում, ոչ թե կոնկրետ մարդու: Այն պարզապես հումորայի տեսահոլովակ է: Եթե մենք կորցրել ենք մեր հումորը և ամեն ինչ լրջացնում ենք, նշանակում է` դադարել ենք լինել հումորով ազգ:

-Հնարավո՞ր է՝ ձեզ հանդիպենք երգչի կարգավիճակում:

-Այս նախագիծը փաստում է, որ առայժմ այդպես կլինի, իսկ ապագան ժամանակը ցույց կտա: Մենք դեռ շատ անելիք ունենք հումորի դաշտում:

-Մյուս անգամ ի՞նչ թեմայի կանդրադառնաք:

-Թեման գաղտնի կպահեմ, բայց կասեմ, որ արդեն իսկ երգը կա, մնում է այն գործիքավորել և տեսահոլովակ նկարահանել:

-Ի դեպ, թեև այդ տեսահոլովակը Youtube-ում կա, սակայն հեռուստաընկերություններով չի ցուցադրվում: Չե՞ք մտածում այն հեռուստադիտողին հասցնել:

-Սեպտեմբերից այն անպայման կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ:

-Անդրանիկ, այսօր հեռուստադաշտը ողողված է տարբեր հումորային ծրագրերով, սքետչերով: Հետևո՞ւմ եք:

-Ժամանակ առ ժամանակ` այո: Բոլորն էլ հավանում եմ:

-Գո՞հ եք որակից, ասելիքից:

-Ես չեմ սիրում դժգոհել: Դա իմ առավելությունն է (ծիծաղում է):

-Այդ դաշտում այսօր մտերիմներ ունե՞ք:

-Իհարկե, գրեթե բոլորի հետ էլ մտերիմ եմ:

-Մե՞ծ է տարբերությունը 90-ականների և այսօրվա երգիծանքի միջև:

-Ոչ մի տարբերություն չկա, ինչ ունեինք, այն էլ ունենք և այսօր:  

- Փաստորեն, տեղում դոփո՞ւմ ենք:

-Ո´չ, ինչո՞ւ: Այնքան էլ երկար ժամանակ չի անցել, որ շատ բան փոխվեր:

-Որևէ հեռուստանախագիծ չե՞ք ուզում մշակել:

-Նախապես չեմ սիրում խոսել ծրագրերից: Տեսնենք, շատ նախագծեր կան:  

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ե́վ երգիչ եմ, և́ դերասան:

-Շոու-բիզնեսն ամենասկանդալային  ոլորտներից է, հաճախ ներկայացուցիչները միմյանց ոտքի տակ են փորում: Առնչվե՞լ եք նման երևույթի:

-Եթե նույնիսկ մեկ-երկուսն իմ նկատմամբ նման բան են արել, թող Աստված ների: Բումերանգ է, եթե ինչ-որ մեկը նմանք քայլի է դիմել, վախենում եմ, որ ինքն իրեն կորցնի:

 -Ինչպե՞ս եք վերաբերվում բամբասողներին: 

-Վատերին խղճում եմ ժպիտով, իսկ լավ մարդկանց համար  աշխատում եմ,  որպեսզի միշտ ժպտան ու առողջ ապրեն:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Կասեմ այսպես: Ունեմ  շշմելու լավ ընտանիք՝  կին, ում պաշտում եմ, երկու դուստրեր, որոնց համար ապրում եմ: Երջանիկ եմ, որ ունեմ հենց այս ընտանիքը: Աստված բոլորիս ընտանիքներին պահապան:

-Իսկ ինչո՞վ են զբաղվում ձեր կինն ու աղջիկները:

-Ընտանիքս դրսում է: Մեծ աղջիկս ամուսնացած է, շուտով թոռնիկ կունենանք: Նրանք դրսում իրենց բիզնեսն ունեն, ես էլ պարբերաբար այցելում եմ իրենց:

-Ձեր կինը չի՞  դժգոհում այդ  հեռավորությունից:

-Ո´չ, չի դժգոհում: Մենք  հաճախ ենք տեսնվում:

-Անդրանիկ, գուցե մեր զրույցը եզրափակենք որևէ անեկդոտով:

-Խնդրեմ, սիրով, թեև չգիտեմ՝ գրավոր խոսքով որքանով կկարողանամ փոխանցել էմոցիաներս: Երեխան ուսուցչին ասում է. «Մենք ընտանիքով մեկնում ենք ԱՄՆ պապիկիս մոտ: Նա կուրացել է: Նրան պետք է խնամել, համ էլ շատ հարուստ է»: Ուսուցիչը հարցնում է. «Ինչո՞ւպապիկիդ չեք բերում այստեղ՝ իր կարողությունն էլ հետը»:

 «Բայց ես ասացի` պապիկս կուրացել է, ոչ թե գժվել»,- ասում է երեխան:

Նելլի Մարգարյան

 

 

From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding