Ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր
SOCIETYՆյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Նահանգապետի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նահանգապետ Կումոն նշել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանությյան զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանություն վերապրած այն հայերին, ովքեր կոտորածից հետո հաստատվեցին և շարունակեցին իրենց սերունդը Նյու Յորք նահանգում: Նյու Յորքի բնակիչները միանում են այնտեղի հայկական համայնքին՝ տեղի ունեցած դեպքերն ու քաղած դասերը հիշեցնելու համար:
«Այսօր ԱՄՆ-ում հայկական համայնքի արած ներդրումները վկայում են իրենց հոգու և քաջության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կումոն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



