Թբիլիսիում սաստիկ քամին ծառեր է տապալել
SOCIETYԹբիլիսիում եւ ոչ հեռու գտնվող Ռուսթավի քաղաքում քամին, որն ապրիլի 21-ի երեկոյան կողմ սաստկացել է, տապալել է ծառեր եւ վնասել Էլեկտրահաղորդման գծեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թբիլիսիում քամին ծառեր Է տապալել մետրոյի «Դելիսի» կայարանից ոչ հեռու եւ Իսանի շրջանում: Երկու դեպքում Էլ դրանք ընկել են ավտոմեքենաների վրա, որոնց մեջ են եղել վարորդները, բայց նրանք չեն տուժել:
Առանձնապես տուժել Է մայրաքաղաքի Իսանի-Սամգորիի շրջանը: Ընդամենը ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման «112» կենտրոնում ստացվել Է օգնության 150 զանգ:
Ռուսթավի - Գարդաբանի մայրուղում ընկել Է բարձր լարման հաղորդալարերով սյունը՝ մասնակիորեն փակելով ճանապարհը: Ռուսթավիի մի քանի փողոցներում քամին ծառեր Է արմատախիլ արել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



