Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հիասթափեցնող է համարում

INTERVIEW

 Առանց Ցեղասպանության արդար պատմական ճանաչման Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջև հաշտեցումը բարդ է, եթե ոչ անհնարին: Այդուհանդերձ, միայն երկու կողմերից արվող ամենօրյա քայլերն են, որ կարող են հանարվոր դարձնել հասարակությունների տրանսֆորմացիան:  Սակայն այդ քայլերը սկսելը դժվար կլինի, եթե Թուրքիան չկարողանա առաջինն ընդունել ամենատարրական ճշմարտությունÕ ¨: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Մանիտոբայի համալսարանի (Կանադա) պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդը:

-Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիանշարունակում է հերքել պատմական ճշմարտությունըավելինայն փորձումէ փակել մյուսների աչքերն այս հարցումԻնչպե՞ս կմեկնաբանեք ԹուրքիայիՀանրապետության նման դիրքորոշումը:

-1997 թվականին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան ընդունեց բանաձև, որով վերահաստատվում էր այն, որ 1915 թվականին ավելի քան մեկ միլիոն հայերի զանգվածային սպանությունը Թուրքիայում ցեղասպանություն է: Այս բանաձևը ավելի մեծ ուժ ստացավ, երբ 2005 թվականին ընդունվեց մեկ այլ բանաձև, որը դատապարտում էր թուրքական պետությանը ցեղասպանության ժխտման համար՝ ընդգծելով այս հարցով բոլոր ցեղասպանագետների միակարծությունը, ինչպես նաև նշելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիային, և այն առանցքային պատճառն էր, որ նպաստեց Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության կոնցեպտը զարգացնելուն:

-Ինչպե՞ս կգնահատեք այս հարցում միջազգային հանրության  դիրքորոշումը:

- Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան կոչ է արել ողջ աշխարհի ժողովուրդներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Մինչև օրս 26 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ 43 նահանգներ ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչել են այս իրադարձությունները որպես ցեղասպանություն: Համաշխարհային պատմության մեջ նման նշանակալի ողբերգության համար սա շատ փոքր ու հիասթափեցնող թիվ է:

-Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ կարող է լինել ապագայումցեղասպանությունների կանխարգելման հարցում:

- Ցեղասպանագետների շրջանում կա որոշակի տարակարծություն ցեղասպանության օրինակների անվանման արդյունավետության հարցում, սակայն ասոցիացիան շարունակում է առաջ շարժվել՝ գիտակցելով, որ ցեղասպանության մասին կրթությունը նպաստում է դրա կանխարգելմանը: Անկախ նրանից, թե ինչպես կարող են մեկնաբանել ցեղասպանությունը, Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր օրինակ է, քանի որ այն ցույց է տալիս ոչնչացման շատ մեթոդներ, որոնք Լեմկինն առաջին անգամ նշեց տերմինը ստեղծելու ժամանակ: Այդ իսկ պատճառով, Հայոց ցեղասպանության ընդունելն ու հասկանալը կարևոր քայլ է ցեղասպանության իրականացման մեխանիզմները հասկանալու ճանապարհին:  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նպաստում է ընթացող ցեղասպանական գործընթաներն ավելի լավ հասկանալուն ու գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև տալիս է հույս, որ մենք կարող ենք մոբիլիզացնել անհատների, ովքեր կպահանջեն դիմել գործողությունների`կանխելու ապագա ցեղասպանությունը:

-Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որԹուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության համար այդ երկրի անպատժելիության հետևանքն են:

- Ես չեմ կարող մեկնաբանել այս հարցը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի տեսանկյունից, քանի որ մենք չունենք բանաձև, որն ուղղակիորեն հասցեագրում է այս խնդիրը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում հաշտեցումը Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև:

- Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան իր բանաձևերն ընդունում է ելնելով այն փաստից, որ առանց արդար պատմական ճանաչման հաշտեցումը բարդ է, եթե ոչ անհնարին: Իմ երկրում՝ Կանադայում, Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովը վերջերս է ավարտել իր աշխատանքը տեղաբնիկների նկատմամբ իրականացված ցեղասպանության, այդ թվում և դպրոցների միջոցով տեղաբնիկների երեխաներին բռնի ասիմիլացնելու ջանքերի հարցով: Զեկույցի հրապարակման ժամանակ հանձնաժողովը նշել է, որ հաշտեցումը երկարատև գործընթաց է: Այն սկսվում է հենց այսօր՝ ճշմարտությունից: Այն բանից հետո, ինչ ճշմարտությունը հայտնի է դառնում, արդեն բոլորից՝ ինչպես կառավարություններից, այնպես էլ այլ կազմակերպություններից ու անհատներից է կախված հարաբերությունների հաստատումն ու հաշտեցմանն ուղղված ամենօրյա քայլերի ձեռնարկումը, ինչը կարող է հնարավոր դարձնել մեր հասարակության տրանսֆորմացիան: Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները կհասնեն դրան, եթե դա արվի: Սակայն սա սկսելը դժվար կլինի, եթե Թուրքիան չկարողանա առաջինն ընդունել ամենատարրական ճշմարտությունը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.