Այս գիշեր Ադրբեջանի զինուժը Հադրութի ուղղությամբ կիրառել է նռնականետ եւ զենիթային համակարգ. ԼՂՀ ՊԲ
SOCIETYԱպրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարեւելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարեւելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



