Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի լուսաբանմանը

SOCIETY

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ապրիլի 21-ին կայացած նիստին, որը  վարել է  Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Նիստին մասնակցում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, ԱՄՆ-ից լրագրողներ Հակոբ Վարդիվառյանը և Պայծիկ Գալաջյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, նախարարության այլ աշխատակիցներ: Հեռակապի միջոցով մասնակցում էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Ֆրանսիայի Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Չեխիայի «Օրեր» ամսա գրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարարը նախ անդրադարձավ ապրիլի 2-6-ը Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական ագրեսիային: «Մեզ համար այդ ծանրագույն օրերին Սփյուռքի հայկական համայնքներըհամախմբվեցին և ամենատարբեր, մեծածավալ օգնություն ցուցաբերեցին Արցախին: Մինչ օրս Լեռնային Ղարաբաղում բացվածպաշտոնական հաշվեհամարին են փոխանցվում գումարներ, կազմակերպվում են դրամահավաքներ, Արցախ են առաքվում հումանիտարբեռներ, Ռուսաստանից ուղարկվում են տարբեր մեքենաներ: Շնորհակալ ենք բոլորին: Հարկ է շեշտել, որ Սփյուռքում գործող մերլրատվամիջոցների արագ արձագանքման շնորհիվ էր, որ մեր հայրենակիցներն անմիջապես տեղեկացվեցին, համախմբվեցին և 50-իցավելի երկրներում անցկացրին Արցախի պաշտպանությանը նվիրված ու Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ցույցեր, բողոքի ե րթեր,դատապարտող վերաբերմունք դրսևորելու համար նամակներով դիմեցին իրենց բնակության երկրների իշխանություններին, - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, - Ադրբեջանն իրականացրել է ռազմական հանցագործություն և այդ մասին մենք պետք է կարողանանքհնարավորինս շատ գրել՝ իրականությունը ներկայացնելով համաշխարհային հանրությանը, ձևավորելով Ղարաբաղյան հարցի վերաբերյալճիշտ պատկերացում և մոտեցում: Հայ ժողովուրդը  10 միլիոնանոց բանակ դարձավ: Մենք պետք է առաջ տանենք Արցախի անկախությանմիջազգային ճանաչման գործընթացը: Միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ և մեկ բռունցք դարձած մենք կկարողանանքհաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները»:

Համաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքներում տեղի ունեցած զարգացումները և լրատվամիջոցներում տեղ գտած արձագանքները:

Օրակարգում էին հետևյալ հարցերը՝ «Ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման խնդիրները տարածաշրջանի երկրների պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցներում», «Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ծրագրերը Սփյուռքի համայնքներում», «Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի նիստերի թեմատիկան»:

Անդրադառնալով «Ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման խնդիրները տարածաշրջանի երկրների լրատվամիջոցներում» հարցին՝ նիստի մասնակիցները կարևորեցին հարցի քարոզչությունը օտար լեզուներով կազմակերպելու, ռազմական ագրեսիայի օրերին հայկական և Սփյուռքի լրատվամիջոցների համախմբված աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվական հոսքերի մեջ չներքաշվելու և ի վերջո՝ Սփյուռքի համայնքներում ազգային տուրք իրականացնելուն վերաբերող հարցերը»:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia