Նեղվել եմ գումարի առումով. ինչու են երեւանցի երիտասարդները կեղծ թղթադրամներ իրացրել
SOCIETYNews.am-ը գրում է.
Ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ թղթադրամներ իրացրած 4 քաղաքացիների:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գիշերային ժամերին մայրաքաղաքի դեղատներում եւ բուքմեյքերական կետերում կեղծ 20 հազար դրամանոցներ են իրացվում:
Ոստիկաններն օրեր անց կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արթուր Թումանյանին եւ Գեւորգ Հարությունյանին:
«Պրոբլեմներ եմ ունեցել, նեղվել եմ գումարի առումով, նստած մտածում էի՝ ինչ անել, մտքովս անցավ՝ տպեմ: Ընդհանուր երեք հատ եմ արել»,- ասել է Արթուր Թումանյանը:
Գեւորգ Հարությունյանը մինչդեռ պնդել է, թե որեւէ առնչություն չունի իր մեքենայում հայտնաբերված 8 հատ 20 հազար դրամանոցի մասին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Այս գործի շրջանակում կալանավորվել են նաեւ Մամիկոն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում



