Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


5 սխալ, որոնք բերում են հարաբերությունների վատ ավարտի

LIFE

Ոչ բոլոր կանանց է հաջողվում լուրջ ու երկարատև հարաբերություններ հաստատել տղամարդու հետ կամ գտնել այն մեկին, որի հետ արժեր կապել կյանքը։ Ի՞նչն է այդ անհաջողության պատճառը։ Դա ո՛չ տարիքի, ո՛չ արտաքինի, ո՛չ էլ «բախտի» մեջ է։ Եվ ամենևին էլ պետք չէ գնալ բախտագուշակների ու թուղթուգիր բացողների մոտ։ Տղամարդկանց հետ հարաբերություններում անհաջողակ լինելու պատճառը շատ հաճախ կնոջ բնավորությունն ու խառնվածքն է։ 

5 սխալ, որոնք բերում են հարաբերությունների վատ ավարտի

Ահա հենց սկզբում թույլ տրվող այն 5 գլխավոր սխալները, որոնք պատճառ են դառնում հարաբերությունների վատ ավարտի

1. Ինչպես դու ինքդ քեզ կընկալես, այնպես էլ կընկալի զուգընկերդ

Եթե դուք բավարար չափով չես հարգում ինքդ ձեզ, չես գնահատում քո արժանիքները, կարծում ես, որ արժանի չես իրական, մեծ սիրո կամ այնքան էլ հրապուրիչ, հետաքրքիր, խելացի ու հաջողակ չես, որքան քո պոտենցյալ զուգընկերը, ապա դա անպայման կանդրադառնա հարաբերությունների վրա։ Բացասական մտքերը, սեփական արժանիքների վերաբերյալ թերահավատությունը ոչ մի կերպ չեն նպաստում դրական դաշտի ստեղծմանը քո կյանքում։ Հիշի՛ր՝ տխուր, թախծոտ, հոռետես կինը տղամարդու վրա դեպրեսիվ ազդեցություն է թողնում, նրա անինքնավստահությունն ու կասկածը փոխանցվում է տղամարդուն, որը ոչ մի կերպ չի նմպաստում նորմալ հարաբերությունների կառուցմանը։

Պետք չէ ինքնասիրահարվածություն կամ ինքնահիացում դրսևորել, պարզապես պետք է կարողանալ տեսնել սեփական ուժեղ կողմերն ու ձգտել ինքնակատարելագործման, ընդ որում՝ ոչ թե ընկերոջ, այլ ինքդ քեզ համար։
Մենակ մնալու համար պակաս վտանգավոր չէ նաև այն, որ կինը պատրաստ է կառչել ցանկացած տղամարդու՝ գոնե ինչ-ինչ հարաբերություններ ստեղծելու համար։ Հիշի՛ր՝ ոչ մի տղամարդ չի ցանկանում լինել «ինչ– ինչ» հարաբերությունների առարկա։ Տղամարդն ուզում է կնոջ համար լինել բացառիկ և կարևոր։
Երջանիկ ու հետաքրքիր կինը ինքնաբավ է, գեղեցիկ ու հմայիչ։ Կենսախնդությունն ու լավատեսությունը կնոջը մագնիսական ուժ են հաղորդում, տրամադրում հաջողության ինչպես անձնական, այնպես էլ գործնական կյանքում։

2. Բոլոր տղամարդկանց մի արշինով մի՛ չափիր
 
Սիրային անհաջողությունների համար կանայք հիմնականում մեղադում են ոչ թե իրենց, այլ տղամարդկանց՝ ընդ որում ոչ թե կոնկրետ նրանց, որոնց հետ չի ստացվել հարաբերությունները, այլ ընդհանրապես բոլոր տղամարդկանց՝ նրանց համարելով զգացմունքներից զուրկ, էգոիստ ու դաժան արարածներ։
Այդպես էլ, հանդիպելով հերթական տղամարդուն, կինը նախապես նրա մեջ թշնամի է տեսնում։ Ավելորդ սառնությունը, տեղի-անտեղի նետած խայթոցները, ինչպես նաև հապշտապ եզրակացությունները կարող են բերել նրան, որ դու կորցնես քո երազների տղամարդուն։ Եթե քո ճանապարհին հանդիպել են չափից ավելի «անարժան» տղամարդիկ, ապա մտածիր, որ դու պարզապես սխալ ընտրություն ես կատարել, ոչ թե չարացիր բոլոր տղամարդկանց դեմ։ Կոտրիր այն կա րծրա տիպերը, որոնցով առաջնորդվել ես։

5 սխալ, որոնք բերում են հարաբերությունների վատ ավարտի

3. Յուրաքանչյուրի համար ազատությունն ամենաթանկ բանն է

Միասին լինել, դեռ չին նշանակում՝ կողպել միմյանց վանդակի մեջ։ Լինել միասին և լինել կողք-կողքի, տարբեր բաներ են։ Բոլորովին պարտադիր չէ, որ զուգընկերդ 24 ժամ շարունակ լինի քո կողքին՝ ապացուցելու համար, որ սիրում է քեզ։ Ինչպես դու, այնպես նա կարող եք ունենալ միանգամայն այլ հետաքրքրություններ. օրինակ, շաբաթական մեկ-երկու անգամ ֆուտբոլի դիտումն ընկերների հետ լուրջ պատճառ չէ դժգոհության, անբավարարության ու խանդի։ Ինչ խոսք, դու ուշադրության արժանի ես, բայց հիշիր, որ դա չեն պահանջում, դրան հասնում են։ Աշխատիր լինել այնպիսին, որ զուգընկերդ հնարավորինս շատ ձգտի լինել քո կողքին։ Ո՛չ թե արգելիր, այլ խրախուսիր նրան ընկերական շփումներում ու այլ հետաքրքրություններում։

4. Մի ձեռքով երկու ձմերուկ բռնելը ոչ միայն ցանկալի չէ, այլն, հնարավոր էլ չէ

Կենտրոնացրու՛ ուշադրությունդ մեկ տղամարդու վրա։ Մի փորձիր միանգամից երկու և ավելի «նապաստակների ետևից վազել»։ Եթե չես կենտրոնանում, թե հատկապես որն է ապագա ընտրյալդ, ապա որոշ ժամանակ հարաբերություններում պահպանիր ոսկե միջինը՝ չափից ավելի չսահմանափակվելով ու չպարփակվելով, չափից ավելի էմոցիաներ էլ չցուցադրելով։ Ամեն դեպքում, եթե զգում ես, որ չես կարողանում ընտրել, ուրեմն ընտրյալդ նրանցից ոչ մեկն էլ չէ։

5. Ով է ճիշտ ՝ դո՞ւ, թե նա

Որոշ դեպքերում մրցակցային հարաբերությունները դրական են՝ զարգացման և ինքնակատարելագործման առումով։ Սակայն տղամարդու և կնոջ միջև նորաստեղծհարաբերությունների ժամանակ դա այնքան էլ ճիշտ չէ։ Պետք չէ զուգընկերոջ հետ մշտապես պայքարել, թե ով է ճիշտ և ամեն ինչում փորձել գիտակ ու իմաստուն երևալ։
Մի՛ պարտադրիր քո կարծիքը և սովորիր լսել նաև նրա տեսակետը։ Ընդունիր սխալդ և հետ կանգնիր դրանից, դա այնքան էլ բարդ չէ. փոխարենը դա կնպաստի ներդաշնակ հարաբերությունների կառուցմանը։ Թույլ տուր, որ տղամարդը «հովանավորի» քեզ, հանդես գա պաշտպանի դերում. դրանով դու ոչ թե նվազեցնում ես քո ուժը, այլ լրացուցիչ օգտվում ես նրա ուժերից։

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board