Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


«Պապայիս վեշերը բերել են, ո՞ւր ա պապաս…»

SOCIETY

Aravot.am-ը գրում է.

26-ամյա Մարինեն ամուսնու՝ պայմանագրային զինծառայող Կարենի մասին խոսում է հպարտությամբ

Չնայած սուղ պայմաններին՝ 2,5 տարեկան Անին եւ 1,5 տարեկան Արգիշտին՝ կոկիկ են եւ մաքուր, Մարինեն՝ զուսպ եւ համեստ…Ապրիլի 5-ին ողբերգական մահով հեռացած Կարեն Դավթյանի ընտանիքն է, Մարինեի հորական տանն են ապրում, Վանաձորին կից Ազնվաձոր գյուղում:

26-ամյա Մարինեն դեռ աղջնակի տեսք ունի, սակայն… այրի է: Ամուսնու՝ 12 տարի շարունակ պայմանագրային զինծառայող Կարենի մասին խոսում է հպարտությամբ եւ կարոտով: «Մարտի 16-ին դարձավ 35 տարեկան, չորս տարի է՝ ամուսնացել էինք, նոր սկսել էինք օջախ դառնալ, տուն ու տեղ դնել… Շատ դժվար է ինձ համար, ախր ես իրենից միայն լավն եմ տեսել, մենակ ես չէ, բոլորը… Չկա մի մարդ, որ իր մասին վատ բան ասի, որ իրենից վատը տեսած լինի»,- հուզված ասում է Մարինեն: Նրան լրացնում է եղբայրը. «Կարենը մի ամիս դիրքերում էր լինում, երկու ամիս՝ տանը: Դիրքերից գալիս էր թե չէ, հենց նույն օրը մտնում էր փուռը աշխատելու, մինչեւ դիրքեր գնալու վերջին օրը փռում էր աշխատում, գնում էր, մի ամիս ծառայում, էլի գալիս՝ մտնում փուռը: Շատ պարտաճանաչ, շատ աշխատասեր տղա էր»:

Մարինեն էլ շարունակում է եղբոր խոսքը. «Գիշեր-ցերեկ աշխատում էր, ե՛ւ ծնողներին էր օգնում, ե՛ւ մեր ընտանիքն էր պահում: Երբ որեւէ բան պետք լիներ, երբեք չէր ասի՝ հոգնած եմ, ժամանակ չունեմ, անպայման կաներ, կաշվից դուրս էր գալիս, որ ամեն ինչ հասցնի… հատկապես Անիիս հետ շատ կապված էր, որ գալիս էր դիրքերից, ամբողջ օրը երեխու հետ խաղում էր, անպայման տանում էր այգի, կարուսել, զոհվելու նախորդ օրն էլ որ զանգել էր, Անին հեռախոսով մենակ ասում էր՝ պապա, արի, պապա, արի, ուրիշ բան չէր ասում, ինքն էլ ասեց՝ հա, Անի ջան, հեսա կգամ, կգնանք լճերը, նավակ կնստես… Արգիշտիին էլ էր շատ սիրում, իր ընկերոջ անունն էր դրել, իրար հետ էին ծառայում, Արգիշտին ծառայությունը վերջացնելուց հետո, երբ արդեն տուն էր եկել, ավտովթարից զոհվեց, եւ Կարենը տղայիս անունը դրեց Արգիշտի: Երբ տանում էր ման տալու, դրսում երեխային հպարտ-հպարտ ցույց էր տալիս, ասում էր՝ տեսեք, ես սեւուկ եմ, բայց իմ տղեն սպիտակ, չախալ աչքերով… Արգիշտիիս «Չախալ» էր կանչում,- կանաչա-մոխրագույն աչքերով Արգիշտիի գլուխը շոյելով՝ պատմում է Մարինեն եւ շարունակում:- Մեր մեջ ինը տարվա տարբերություն էր, ինձ ասում էր՝ դու էլ ես իմ երեխեն, ես քեզ երեխու պես եմ պահելու, ու տենց էլ անում էր…», արցունքներն արդեն չկարողացավ զսպել երեխա-կին-մայր Մարինեն:

Մարինեն Կարենի հետ ծանոթացել է մեծ եղբոր միջոցով, որը նույնպես պայմանագրային զինծառայող է, Կարենի ընկերը: Երբ ընկերոջ հետ եկել են իրենց տուն, այդտեղ էլ Մարինեն եւ Կարենը տեսել են իրար, ծանոթացել, սիրել ու ընտանիք կազմել: Կարենի զոհվելու պատմությունն արդեն Մարինեի փոքր եղբայրը պատմեց: «Իրենք հերթափոխ էին եղել, իրենց՝ որպես փորձառուների, պիտի տանեին ավելի վտանգավոր տեղ, իսկ երիտասարդ տղաներին բերեին իրենց տեղը: Ինքը Քարվաճառում, Օմարի վրա էր դիրք պահում: Էդ ճանապարհը շատ վտանգավոր էր: Նախորդ օրը 50 հոգի վերեւ են բարձրացել էդ ճանապարհով, Կարենը ասել ա՝ ինչի՞ եք տենց եկել, լավ ճանապարհ չի, բայց հետո, որ իրենց ասել են՝ իջեք, որ գնաք ավելի վտանգավոր դիրքեր, երեւի շտապել են, որ շուտ հասնեն, մառախուղ է եղել, լավ չեն տեսել, եւ … Կամ էլ վախեցել են մյուս, ավելի անվտանգ ճանապարհով գնալ, որովհետեւ սարի մյուս կողմից էր, հակառակորդին տեսանելի էր: Եվ էդ վտանգավոր ճանապարհով իջել են… Ութ հոգով իջնելիս են եղել սարը, երբ ձնահոսքը սկսվել է: Երկուսն արդեն իջած են եղել, շուռ են եկել, տեսել՝ էն վեցը չկան, մնացել են ձյան տակ: Վեցից միայն ինքը զոհվեց, էն երկուսը հոսպիտալում էին, մեկն արդեն լավացել է, արդեն դիրքերում է»: Հարցիս՝ ձյան տակ մնալո՞ւ արդյունքում է Կարենը մահացել, թե՞ սարից ընկնելու, քույր եւ եղբայր պարզաբանում են, որ, ըստ ականատեսների, ըստ Կարենի զինակից ընկերների՝ Կարենը իջնելիս է մահացել, երբ ձյունն արդեն կանգնել է, Կարենը կիսով չափ ձյան վրա է եղել, բայց արդեն մահացած… «Իրենց հետ մարդ է եղել, որ ամբողջովին ձյան տակ է մնացած եղել, մենակ ձեռքի ծայրն է երեւացել, բայց հանել են ձյան տակից, ողջ է եղել, իսկ Կարենը՝ չէ… Ինքը շնչառական խնդիր ուներ, լավ չէր շնչում, ձյունն էլ թաց, կոշտ ու ծանր է եղել, քարի պես, երեւի լցվել է բերանը, շնչառությունը փակել…»,- ենթադրում են Կարենի հարազատները:

Մեր այցելության նախորդ օրը Կարենի իրերը՝ զինվորական պայուսակը, Մարինեի մեծ եղբայրը բերել էր: «Ախր ինքը էնքան ակուրատնի էր, շատ կանայք էդքան ակուրատնի չեն երեւի: Շորերը՝ առանձին, հիգիենայի պարագաներն՝ առանձին, ամեն ինչը կոկիկ, մաքուր…»: Հոր իրերը տեսնելով՝ 2,5 տարեկան Անին անընդհատ կրկնել է՝ պապայիս վեշերը բերեցին, բա պապաս ո՞ւր է, եկեք գնանք մեր տունը, որ պապան գա: Անիին մայրը բացատրել է, որ արդեն այստեղ են ապրում, սա է իրենց տունը, երեխան՝ չէ, որ չէ, սա գյուղ է, գնանք մեր տունը: Կարենն ընտանիքի հետ Վանաձորի մեջ վարձով էր ապրում, սակայն հիմա Մարինեն թողել է վարձակալած բնակարանը եւ եկել ծնողների տուն, որտեղ ապրում են ծնողները, մեծ եղբայրը՝ կնոջ եւ երեխայի հետ, փոքր եղբայրը:  

Շատերն են օգնության ձեռք ցանկացել մեկնել առանց կերակրողի մնացած այս ընտանիքին, եւ Մարինեն հաշվեհամար է բացել «Արարատբանկում»: Հույս ունի, որ բարի մարդկանց օգնությամբ հավաքված գումարով կկարողանա մի փոքրիկ բնակարան գնել Վանաձորում եւ մեծացնել իր ու Կարենի զավակներին: «Ինձ խոստացել են հաշվապահական կուրսեր ընդունել, հետո էլ, որ ավարտեմ՝ աշխատանք տան, տեսնեմ, եթե ստացվի, շատ լավ կլինի, երեխաներին մանկապարտեզ կտամ… պիտի ապրենք, ի՞նչ անենք…»,- ճակատագրի հետ հաշտված ասում է Մարինեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy