Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող երիտասարդը կտեղափոխվի հոգեբուժարան
SOCIETYNews.am-ը գրում է.
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն այսօր՝ ապրիլի 21-ին, մերժել է Ռոբերտ Քոչարյանի տան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Հովհաննես Մուրադյանը քիչ անց կազատվի ձերբակալումից եւ կտեղափոխվի հոգեբուժարան:
Նշենք, որ նախօրեին Հովհաննես Մուրադյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ:
Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ. Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:
Հովհաննես Մուրադյանը տաքսու վարորդ է:



