Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Աթասյանը՝ իրեն ուղղված սպառնալիքների և Հրազդանի ընտրություններում չառաջադրվելու մասին

SOCIETY

Past.am-ը զրուցել է Հրազդանի քաղաքացի, 2011թվականին «Տարվա քաղաքացի» մրցանակին արժանացած Գագիկ Աթասյանի հետ:

Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց՝ ինչո՞ւ վերջին պահին չառաջադրվեց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, խոսեց իր հասարակական գործունեության և սպառնալիքների մասին, որոնք ինքը ստացել է այդ ամենի հետևանքով: Պարոն Աթասյանը պատմեց, որ 2011 թվականից պայքարում է իր խախտված իրավունքը վերականգնելու համար: Նա մի քանի ամիս հաղորդավար և ծրագրերի բաժնի ղեկավար է եղել Հրազդանի «Սիրակ ՍՊԸ » հեռուստաընկերությունում: Աշխատանքի դիմաց, նրա պնդմամբ, չի վարձատրվել: Գագիկ Աթասյանը դիմել է դատարան, բայց դատարանը, նրա խոսքով, հեռուստաընկերության շահերն է սպասարկել: Աթասյանը նշեց, որ ինքն ապացուցող փաստեր ունի՝ կապված որոշ պաշտոնյաների և դատավորների կոռումպացվածության հետ: Մեր զրուցակիցը պատրաստվում է շարունակել իր պայքարը նախագահական նստավայրի առաջ:

Գ.Աթասյանն ասաց, որ չի վախենում հրապարակել իր փաստերն անվանական: «Դատարանի առաջ հացադուլի ժամանակ և իմ ֆեյսբուքյան էջում հնչեցրել եմ այդ մասին»,- հավելեց նա: «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կոռումպացված դատավորների դեմ պայքարեցի 2015թ.սեպտեմբերից, Հրազդանի դատարանի մոտ, քաղաքապետարանի դիմաց և ՀՀ Նախագահականի դիմաց հացադուլներ և նստացույցեր արեցի: Ունեցա առողջական ծանր խնդիրներ ( ինֆարկտ, ստամոքսի խոցի 5 անգամ արյունահոսություն): Այսօր, Աստծո շնորհքով, կատարյալ առողջ եմ, նպատակասլաց, որպեսզի սկզբունքային և սուրբ պայքարում հասնեմ արդարության՝ իրականացնելով մահացած մայրիկիս վերջին կամքը: 2016թ. ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից, ինքնաբուխ վերսկսեցի սկզբունքային պայքարը, որովհետև դատավոր Գ.Հեբոյանը հակասահմանադրական, հակահայկական, ՀՀ քաղաքացիներին վիրավորող վճիռ կայացրեց: Քանի որ դիմացը Հրազդանի քաղաքապետի ընտություններն էին, չքաղաքակացնելու և լարված վիճակ չստեղծելու համար ժամը 18:30-ին պայքարս դադարեցրի՝ ընտրություններից հետո վերսկսելու որոշմամբ», -ասաց պարոն Աթասյանը:

Բողոքի ակցիաներ իրականացնելիս մեր զրուցակիցը ցուցապաստառներ է բարձրացրել, որոնցում պատկերված են դատավորներ և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Գագիկ Աթասյանը մանրամասնում է. «Կոռուպցիայի դեմ պայքարի ցուցապաստառի վրա Արամի նկարն էի դրել, որից հետո ինձ վրա հարձակվեցին և սպառնացին, նրանք ասում էին՝ ես Սասուն Միքայելյանի մարդն եմ: Բայց ես արդեն 5 տարի է՝ Սասունին չեմ տեսել»: Խոսելով քաղաքապետի ընտրությունների մասին՝ Գագիկ Աթասյանն ընդգծեց, որ իր համար կարևոր չէ, թե ով կլինի քաղաքապետը: Ըստ նրա՝ կարևոր է, որ քաղաքացին իր համոզմունքներով ընտրի քաղաքապետին, ընտրակաշառք չվերցնի: Գագիկ Աթասյանը մեկնաբանեց նաև իր թեկնածության հարցը՝ շեշտելով, որ Հրազդանում կար մեծ հասարակական պահանջ այդ հարցում:

Անդրադառնալով չառաջադրման պատճառներին՝ նա նշեց հետևյալը. «Եղել է ինձ սպանելու սպառնալիք, իսկ հարձակումները դեռ շարունակվում են: Ես ո՛չ ընդդիմություն եմ, ո՛չ էլ իշխանություն, ես օրինապաշտ, պետականամետ քաղաքացի եմ: Ես կարող եմ մատնանշել թե՛ իշխանության, թե՛ընդդիմության ճիշտ և սխալ քայլերը: Ինձ ճանաչողները գիտեն, որ սկզբունքային եմ: Բայց կար վախ, որ կարող է հարազատներիս վնասեն: Այն բանից հետո, որ չառաջադրվեցի, հայտարարեցի չեզոքությանս մասին, նշեցի, որ որևէ մեկի թիմում չեմ աշխատելու: Չառաջադրմանս պատճառներից մեկն էլ այն է, որ հին Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ: Քանի որ հիմա նոր օրենսգիրք են քննարկում, ցանկալի է, որպեսզի այն ընդունվի կոնսենսուսով: Այսօր հրազդանցիները շատ վատ են ապրում: Կանխատեսելի էր, որ շատերն ընտրակաշառք պիտի վերցնեն: Բայց ,կարծես, դրա դեմ պայքարի միջոցներ կան: Ընտրակաշառք տվողները հայհոյանքի պես կընդունեն, երբ նրանց կոչեն «թուրք»: Մամուլում կարդացած կլինեք, որ Արամ Դանիելյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին:

Ըստ հրապարակումների՝ հարբած հարձակվողներն ասել են՝ «փող բաժանողներին բա՞ն եք ասում»: Ստացվում է, որ այսպես նաև խոստովանում են, որ կաշառք են տվել: Ըստ իս՝ արդյունավետ է ազդում, քանի որ թասիբի հարց է: Մնացածով, կարծում եմ, պետք է իրավապահները զբաղվեն»: Եվ վերջում Գագիկ Աթասյանն ասաց. «Ես 40 տարվա օրինապաշտ հրազդանցի եմ: Ես չեմ ընդունում, որ Արամ Դանիելյանը քաղաքապետ է: Քաղաքապետ չեն դառնում, քաղաքապետ ընտրվում են: Քաղաքապետ չեն լինում սպառնալիքներով և ավազակային հարձակումներով»:

Լևոն Փանոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California