YouTube-ում ցուցադրել են Motorola-ի ամենատարածված սմարթֆոնի նոր տարբերակը
SOCIETYYouTube-ում հայտնվել Է տեսանյութ դեռեւս չթողարկված չորրորդ սերնդի Moto G սմարթֆոնով: Դատելով ըստ տեսահոլովակի՝ Lenovo ընկերությունը, որին 2014 թվականից պատկանում Է Motorola-ի շարժական ստորաբաժանումը, արմատապես փոխել Է շարքի դիզայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սմարթֆոնի հետին կափարիչը զրկվել Է կորությունից, որը համարվում Էր ավանդական, եւ շոշափելիս անողորկ կազմվածքից: Տեսագրության մեկնաբանություններում օգտատերերը ենթադրություն են արել, թե այնտեղ պատկերված Է Moto G Plus մոդելը՝ դիսփլեյի մեծացված անկյունագծով, քանի որ 5,5-դյույմանոց Moto X-ի համեմատությամբ նոր սմարթֆոնն ակնհայտորեն ավելի մեծ Է:
Moto G-ի նախորդ սերունդը հանդերձվում Էր 5-դյույմանոց Էկրանով: Ենթադրվում Է, որ նոր տարբերակը շուկայում կհայտնվի մինչեւ 2016 թվականի վերջը:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee
4
Ucom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum
5
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times



