Հրդեհ է բռնկվել Երեւան-Թբիլիսի էլեկտրագնացքի շարժակազմի քարշակում
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 29-ին` ժամը 19.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մ արտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան-Թբիլիսի ընթացող «Վրացական երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրագնացքի (տեղափոխում է 24 դատարկ ցիստերն) շարժակազմի քարշակի գեներատորային հատվածի էլեկտրական վահանակում:
Դեպքի վայր է մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.14-ին: Այրվել են էլեկտրական վահանակը եւ էլեկտրական մալուխներ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



