Արցախում զինվորներին հաց հասցրած ու զոհված Գոռը ընտանիքից թաքցրել էր, որ դիրքերում է. 97 օրից պիտի զորացրվեր
SOCIETYShabat.am-ը գրում է.
«Մա՛մ, երկու օր սպասի, երկու օրից ավել չեն դիմանալու իրանք, երկու օր հետո ամեն ինչ դադարելու է, շատ-շատ երկու օր կարողանան դիմանալ մերոնց»,-ապրիլի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում այսպես էր հանգստացրել մորը Արցախում ապրիլի 5-ին զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանը: Գոռը սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում՝ որպես ավտոէլեկտրիկ, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ հուլիսի 7-ին:
Բնավորությամբ փակ, լռակյաց ու լուրջ Գոռը քառօրա պատերազմի օրերին զարմացրել է ընտանիքին. երբ զանգում էր, ուրախ էր, բարձր տրամադրությամբ, մի փոքր խոսելուց հետո սկսում էր երգել: Հիմա են հասկանում՝ ամեն ինչ արել է, որպեսզի չանհանգստանան: Իր պարտականությունները կատարում էր սրբորեն, նորոգում էր զորամասի մեքենաները, զենք ու սնունդ հասցնում առաջնագիծ: Հերթական անգամ զինվորներին հաց հասցնելուց հետո այլևս չի վերադարձել զորամաս:

Գայանե Կիրակոսյան (մայր)- Ես իր հետ խոսել եմ ապրիլի 5-ին՝ առավոտյան ժամը 7-ին: Հարցրի՝ Գոռ ջան, ո՞նց ես, ինչ ես անում ասաց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, մի մտածի, սուրճ եմ խմում, արի սուրճ խմենք: Մի անգամ էլ զանգել եմ ժամը 10-ին, ասաց՝ մա՛մ, շտապում եմ, էրեխեքին հաց եմ տանում, հետ գամ, մի ժամից կզանգեմ: Երկու ժամ անցավ, զանգեցի, անհասանալի էր, ոնց որ զգայի ես, դասի ժամին դասս թողած սկսեցի երեխեքի հետ խոսել, անկախ ինձնից Գոռիս մասին էի խոսում ու լացում: Այդ օրերին շատ ոգևորված էր, տրամադրությունը՝ բարձր, չէիր ասի, որ ինքը մարտի դաշտում է,ասում էր՝ հեռուստացույցին շատ մի հավատացեք:Ինձ ասում էր, որ ոչ մի բանից չվախենամ: Երբ հարցնում էի, թե հաց կերե՞լ է, միշտ պատասխանում էր, որ ինքը ընդամենը երկու ժամ է գնում ու հետ գալիս, իսկ դիրքերում եղած երեխեքը ամբողջ օրը սահմանին կանգնած են՝ մահն աչքերի առաջ: Կրակոցների ձայների մասին երբ հարցնում էինք, ասում էր, թե զորամասի դարբասներն են իրար խբվում:
Շարունակությունն այստեղ:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp
5
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition



