Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգավոր է հենց Թուրքիայի և այդ երկրի հասարակության համար. Թեսսա Հոֆման

INTERNATIONAL NEWS

Հայոց ցեղասպանության մասին օրենսդրական որոշում ընդունելու հարցում պաշտոնական Գերմանիան առաջնորդվում է նախ և առաջ իր շահերով` հետին պլան մղելով մարդասիրական մտահոգությունները: Այդուհանդերձ, գերմանական իշխող շրջանակներն իրենց ելույթներում արդեն վաղուց են ընդգծել, որ ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը: Այս մասին նշել է գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թասսա Հոֆմանը: «Արմենպրես»-ը զրուցել է գերմանացի գիտնականի հետ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտման, այս հարցում միջազգային հասարակության և մասնավորապես Գերմանիայի դիրքորոշման և Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հնարավոր ընդունման մասին:

-Տիկին Հոֆման, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար հետո Թուրքիան շարունակում է հերքել պատմական ճշմարտությունը, ավելին, այն փորձում է փակել մյուսների աչքերն այս հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի Հանրապետության նման դիրքորոշումը:

-Նման վերաբերմունքն առաջին հերթին վտանգավոր է Թուրքիայի և դրա հասարակության համար: Պաշտոնական Թուրքիան ոչ միայն հերքում է ցեղասպանությունները, որոնք օսմանյան իշխանության վերջին մեկ տասնամյակում իրականացվել են ավելի քան երեք միլիոն տեղաբնիկ քրիստոնյաների նկատմամբ, այլ նաև երկրպագում է դրա կազմակերպիչներին: Հանրային հրապարակները, բուլվարները, դպրոցները, մանկապարտեզներն ու անգամ մզկիթները կոչվում են Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալ Ազմիի անուններով:

Թուրքական ուսումնական ծրագրերն ու դպրոցական դասագրքերը մինչև օրս պարունակում են ժխտում, դրանցում մեղադրվում են քրիստոնյա զոհերը, այլ ոչ թե ոճրագործության կազմակերպիչները, ովքեր ընդունվում են որպես «հակաիմպերիալիստական» հայրենասիրության տեսակ: Այդպիսով, ցեղասպանությունը վերածվում է տեղական կամ ազգության ու փոքրամասնությունների քաղաքականության խնդիրները լուծելու միջոց: Դա դառնում է լուրջ խոչընդոտ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու հարցում: Եվ պետք է մտավախություն ունենալ, որ տեղահանություններն ու կոտորածները կրկին կլինեն, սակայն այս անգամ արդեն քուրդ բնակչության նկատմամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք այս հարցում միջազգային հանրության և մասնավորապես Գերմանիայի դիրքորոշումը:

-2015 թվականի ընթացքում միջազգային հանրությունն ու գերմանական հասարակությունը մեծապես հետաքրքրություն են ցուցաբերել 100 տարի առաջ իրականացված հանցանքի նկատմամբ: Խնդիրը շաբաթներ շարունակ լայնորեն լուսաբանվել է գերմանական լրատվամիջոցներում, հսկայական աշխատանքներ են տարվել արտիստների, թատրոնների, հասարակական կազմակերպությունների, կրթական և եկեղեցական կառույցների կողմից: Հետևաբար, 1915-1916 թվականների ցեղասպանության խնդիրը ոչ թե մոռացությունն է (չնայած այն ցավալի փաստին, որ 1915 թվականից ի վեր բազմաթիվ ու անգամ ավելի խոշորամասշտաբ ցեղասպÕ �նություններ են տեղի ունեցել), այլ օրինական ճանաչումը:

Մինչև օրս Գերմանիան այս հարցում ձախողվել է: 2015 թվականին Գերմանիայի համար թուրքական շահերն առավել կարևոր առաջնահերթություն էին, քան Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը օրինական գնահատական տալը, այսինքն բանաձևի ընդունումը: Այս ամենով հանդերձ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների խոսնակները 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց ելույթներում հստակորեն ճանաչել են այդ փաստը: Այդուհանդերձ, 2015 թվականի երկրորդ կեսից Սիրիայից, Իրաքից և մյուս երկրներից քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստականների ներգաղթը Գերմանիա պատճառ դարձավ այդ երկրի՝ ԹոÖ �րքիայի վրա ավելի կենտրոնացած քաղաքականության: Գերմանիայի կանցլերն ընդունում է Էրդողանին որպես փախստական-ներգաղթյալների առջև Եվրոպայի դռները փակողի: Այս ամենը հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտոնական Գերմանիայի քաղաքականությունը, երբ Ռայխսկանցլերի համար օսմանա-գերմանական ռազմական դաշինքն ավելի առաջնահերթ էր, քան հետապնդումների և կոտորածի ենթարկվող օսմանյան հայերի նկատմամբ ցանկացած մարդասիրական մտահոգություն:

-Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնում Մերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության համար այդ երկրի անպատժելիության հետևանքն են:

-Կրոնական շարժառիթ ունեցող ահաբեկչությունը («Իսլամական պետությունը», «Բոկո Հարամը» և նմանօրինակ այլ կազմակերպությունները) ուղղակի և անուղղակի աջակցություն է ստանում գլխավորապես սուննի դավանանք ունեցող երկրներից, ինչպես Սաուդյան Արաբիան, Թուրքիան և մյուսները: Ես այդքան էլ ուղիղ կապ չեմ տեսնում Օսմանյան ցեղասպանության հետ, թեպետ «Միություն և առաջադիմություն» կուսակցության՝ ցեղասպանության հեղինակներն իրենց ցեղասպանական օրակարգում հենվում էին կրոնի ու կրոնական անտագոնիզմի վրա: Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսի ընթացք ում Արևմտյան երկրները, և դրանց շարքում առաջնահերթ Միացյալ Նահանգները, նմանօրինակ կերպով շահագործում են իսլամական ահաբեկչությունն իրենց շահերի համար (Ինդոնեզիա, Աֆղանստան և այլն):

-Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին կքննարկվի համատեղ բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Իշխող պահպանողական խմբակցության ղեկավարը վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կքննարկի և թերևս կքվեարկի համատեղ բանաձևը, որի բովանդակությունը դեռևս հրապարակված չէ: Ի հեճուկս վերոնշյալ բացասական փորձառության՝ պետք է սպասել: Գերմանական կառավարությունը պատրաստ է զոհաբերել նման նախագծերը և միջամտել օրենսդրության գործերին` հանուն «նյութական անհրաժեշտությունների»: Սակայն եթե այս անգամ օրինական ճանաչում լինի էլ, ապա դա վերջը չէ, այլ հետագայում արվելիք շատ աշխատանքների սկիզբն է: Դրանից հետո մենք պետք է քննարկենք օսմանյան ցեղասպանությունը դպրոցական ուսումնական ծրագրում ներառելու հարցը`ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացման նպատակով և խնդիրը ներկայացնենք առհասարակ ցեղասպանության մասին քննարկումների ժամանակ: Բացի այդ, մենք գործ ունենք նաև Գերմանիայում բնակվող և Թուրքիայում ծնված լայն շրջանակների հետ, ովքեր երկրպագում են ցեղասպանության կազմակերպիչների, հարգանքի տուրք են մատուցում Բեռլինի իսլամական գերեզմանոցում Ջեմալ Ազմիի և Բեհաէդդին Շաքիրի գերեզմանների առաջ, կբախվենք Պոտսդամում Էնվերի անվան կամրջի անվանափոխման հետ:

Ցեղասպանության խորհրդարանական ճանաչման շարժումը Գերմանիայում սկսվել է 16 տարի առաջ՝ որպես գերմանացի իրավապաշտպանների և Թուրքիայում ծնված ինչպես թուրք, այնպես էլ քուրդ ակտիվիստների համատեղ նախաձեռնություն: Այդուհանդերձ, 2005 թվականից ի վեր մենք ականատեսն ենք լինում այս շարժման մեջ լոբբիստական կառույցների և հասարակական կազմակերպությունների ավելի ու ավելի շատ ազդեցությանը, ինչը թուլացնում է նախկին տարիների կենտրոնացվածությունը մարդու իրավունքների վրա: Բայց պատմության խնդիրները լուծելու նպատակով մենք պետք է վերադառնանք ինտեգրացվա ծ և անկախ գերմանացի, թուրք, հայ և քաղաքացիական ու մարդու իրավունքների այլ ապաշտպանների նախկին ուղղվածությանը:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday