Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

SOCIETY

 Հինգ միսիոներ կանանց մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմի հաղթարշավը կշարունակվի ԱՄՆ-ում: Կինոնկարը մայիսի 13-ից կցուցադրվի Կալիֆորնիա  նահանգի Գլենդել քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոնկարի մտահղացման հեղինակ, գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը:

«Հայ ժողովրդին աջակցած, բազմաթիվ կյանքեր փրկած եվրոպացի հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմությունները ներկայացնող «Փրկության քարտեզ» ֆիլմը շարունակվում է  ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով   բարձր գնահատականների հայ և հատկապես այլազգի հանդիսատեսի կողմից: Ֆիլմն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվել է Հայաստանում, Ավստրիայում, Իրանում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Կանադայում: Մայիսի 15-ից այն ցուցադրվելու է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի MGN.Five Star Cinema կինոթատրոնում»,-նշեց Մանվել Սար իբեկյանը:

Կինոնկարի մտահղացման հեղինակի խոսքով` հունիսին ֆիլմի ցուցադրություններ կանցկացվեն նաև Լիբանանի  և Նյու Յորք նահանգի  մի շարք քաղաքներում:

«Ֆիլմի մասին իրենց բարձր գնահատականներն ու հիացմունքն են արտահայտել հայ և այլազգի ճանաչված պատմաբաններ, գրողներ, կինոգործիչներ, արվեստագետներ և այլք: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից ֆիլմի մասին տրված եզրակացության մեջ,արժանի գնահատականից բացի, հատուկ նշված է,որ ի տարբերություն մինչ այսօր նկարահանված որոշ ֆիլմերի, «Փրկության քարտեզ»-ը պատմագրության առումով զերծ է սխալներից  և անճշտություններից, քանի որ ֆիլմի աշխատանքներին մասնակցել են 8 երկրների 13 ճանաչված խորհրդատուներ»,-շեշտեց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը հավելեց. «Ինչպես նշել է պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և այլք, ֆիլմն ուղղված  չէ միայն հայ հանդիսատեսին: Այն  դիվանագիտորեն և բարձրաճաշակ ձևով  կառուցված է հիմնականում այլազգի հանդիսատեսի համար: Արդյունքում, գուցե, և ֆիլմը խթան հանդիսանա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` այլ երկրների ժողովրդների և իրենց կառավարությունների մակարդակով»:

Այժմ ֆիլմն, անգլերենից բացի, թարգմանված է նաև հայերեն,ռուսերեն և ֆրանսերեն: Բացի այդ, ֆիլմերի վարձույթով զբաղվող Ռուսաստանի «Պարադիզ» ընկերության հետ պայմանագիր է կնքվել: Այն, որպես ֆիլմի դիստրիբյուտոր, կիրականացնի կինոնկարի ցուցադրումները և վաճառքը ԱՊՀ և Մերձբալթյան երկրներում, ինչպես  նաև Վրաստանում, Հարավային և Հյուսիսային Օսեթիայում: Ֆիլմը ներկայացված է 2015-ի ՀՀ Նախագահի մրցանակի մրցույթին:

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած  փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է 10 երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող  գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելո ւթյան ճանապարհը՝ նա  գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա),Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

Ֆիլմի ստեղծմանն իրենց ֆինանսական մասնակի աջակցությունն են ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները  համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության  օժանդակությամբ և սփյուռքում գտնվող հայկական և տեղի մի շարք կազմակերպություններ, անհատներ:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia